25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2021

Գերեզմանախորշերում հանգչող մի ամբողջ սերունդ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գերեզմանախորշերում հանգչող մի ամբողջ սերունդ… Ուզում ես ոռնալ ցավից… Ատում ես ինքդ քեզ, որ անզոր ես։   Ամաչում ես, որ դու ապրում ես, իսկ տղերքը՝ չէ… Չես ներում քեզ, որ երեխեքի գլուխը կերած սատանան դեռ պատժված չէ… Արյունը խփում է գլխիդ ու արցունքների տեսքով հորդում […]

Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում արցախյան […]

«Ամբողջ Հայաստանին են հայտնի՝ ովքեր են քեֆ անողները». Ռուբեն Հայրապետյանը հրապարակել է Մոսկվայում իր հասցեն

Ես իմ տանը նույնիսկ խորովածի ծուխ չեմ բարձրացրել պատերազմից հետո: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող տեղեկությանը, թե նրա հայրական տանը մի քանի օր շարունակ քեֆ է եղել, իսկ ինքը գտնվում է Դոնի-Ռոստովում: «Ես իմ հայրական տանը մինչև հիմա խորոված չեմ անում, և երկրորդ՝ ես թաքնված չեմ […]

««Արդարության» տակ թաքնված «սրբեր», հեղափոխական սեռափոխվածներ»․ Դավիթ Ամալյանի գրառումը

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, գրառում է կատարել։ ««Արդարության» տակ թաքնված «սրբեր», դատարկ, ղժղժան, գործ տվող լրբեր, դիրքերից փախած թմբլիկ ասպետներ, հեղափոխական սեռափոխվածներ… հերիք եղավ Տեր, տղերքին հետ բեր…»,- գրել է նա։

«Գրեցի, ջնջեցի, գրեցի, ջնջեցի… Էրեխեք ջան, ներողություն եմ ասում ծնկի եկած…»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեցի, ջնջեցի, գրեցի, ջնջեցի… Ի՞նչ գրեմ, որ սրտիս մեջ եղածը կարողանամ արտահայտել։ Բառեր չկան։ Միայն այս խոսուն լուսանկարն եմ տեղադրում։ Էրեխեք ջան, ներողություն եմ ասում ծնկի եկած…»։  

Թշնամին Վերին Շորժայում մայիսի 12-ին զբաղեցրած դիրքերում դրոշ է բարձրացրել (Տեսանյութ)

Վերին Շորժան պաշտոնապես օկուպացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը։   «Սա էլ դեռ հերիք չի՝ էս բարբարոսները, մի քանի մետրի վրա տեղակայված հայկական դիրքի վրա են «մատ թափ տալիս»», – նշել է նա։ 

Նախարար Արշակ Կարապետյանն անպատասխան թողեց հարցը՝ պատերազմում կորցրածը հետ ենք բերելո՞ւ, թե ոչ

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, թե ուզում է ցավակցել ու խոնարհվել բոլոր տղաների շիրիմների առջև։ «Մենք այստեղ ունենք ընկերներ պառկած, զինվորներ, անմիջական իմ ենթակաները, շատ զգացված եմ ու ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ […]

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Այս մասին դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է. «Դեսպան Թրեյսին հարգանքի տուրք մատուցեց անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին։ Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»։  

Մեր առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի միջազգային ճանաչումը, տարածքների դեօկուպացիան. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։  44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի