28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։ Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։ Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ […]

Կառավարությունը 16,9 միլիոն դրամ կհատկացնի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին

Կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխանցվի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերում։ 

Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի, իսկ Զինված ուժերը զարգացնում է հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար. Փաշինյան

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը Զինված ուժերի բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել՝ սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ «Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկանցած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք […]

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել , և սպասում է կոնկրետ առաջարկների. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», – նշեց նա։

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399, մահվան՝ 7 դեպք

Օգոստոսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: […]

Հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող N զորամասի տարածքում

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 […]

Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել Ռուսաստանին. Աբրահամյան

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ՀՀ զինված ուժերի արդիականացման և բարեփոխումների իրականացման համար։ Եթե ՀՀ իշխանությունն ընդունել է առաջարկը, ապա գոնե հիմնական գծերով պարզ է, թե ինչ մոդելով է վերակառուցվելու բանակը, ինչ սպառազինությամբ է համալրվելու, ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սրան զուգահեռ ունենք Նիկոլ […]

Ադրբեջանցիները Կապան-Գորիս ճանապարհին հարվածել են իրանցի վարորդի բեռնատարին

Նյութրի աղբյուրը՝ Զանգեզուր TV Ադրբեջանցիները օգոստոսի 10-ին Կապան-Գորիս ավտոճանապարհին քարով հարվածել են իրանցի վարորդի բեռնատարին: Այդ մասին հայտնել են վարորդի ընկերը՝ Թավրիզի ադրբեջանցի Համիդը և ավտոմայրուղում գտնվող միակ տնակի բնակիչը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

Հրահանգ է իջեցվել. ինչ որոշում է կայացվել պետական համարանիշների մասով. «Ժողովուրդ»

Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլեւս չեն հատկացվելու: Համենայնդեպս, դա է սահմանված ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի եւ հոկտեմբերի 16-ի որոշումներով: Դա նաեւ վերաբերում է Ազգային ժողովի պետհամարանիշներին եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն պագամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի