28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Ադրբեջանցիների բեսպրեդելից տուժած հայը՝ սորոսական թևի «իրավապաշտպանների» համար հետաքրքիր չէր․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ 2003 թվականին ՀՀ մի քաղաքացի Վրաստան է գնում աշխատանք փնտրելու։ Այնտեղ ադրբեջանցիներն այս մարդուն բռնում են ու 14 տարի ստրկության մեջ պահում։ Իրական պատմություն է, մեկնաբանությամբ լինկը կդնեմ… Ո՞վ է հիշում այս պատմությունը։ Տեսե՞լ եք սաքունց-մաքունցների որևէ հայտարարություն այս թեմայով, բողոքի ցույցեր, ասենք՝ Վրաստանի դեսպանության մոտ, տեսե՞լ եք իրավապաշտպանների աշխատանք […]

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ընդդիմադիր պատգամավորներին

Վիգեն Սարգսյանը գրում է․ Առաջատար համալսարաններում ուսանելու և աշխատելու իմ փորձն, որը հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս, ի թիվս օվկիանոսներից այս և այն կողմ հարազատ դարձած բազմաթիվ հասցեների, ինձ է պարգևել նաև անանց կապ պատմությամբ լեցուն Սանկտ Պետերբուրգի հետ: Ամառային այգում զբոսնելիս` միշտ կանգ եմ առել մեծ առակագիր Կռիլովի հուշարձանի մոտ (1855թ.): Դասականը […]

Ադրբեջանական զինուժը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Օգոստոսի 11-ին, ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Դատավորը որոշել է միջամտել ԱԺ բնականոն գործունեությանը, հրավիրում ենք ԲԴԽ ուշադրությունը. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին: Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց […]

Արշակ Կարապետյան. Հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։ Շնորհավորելով […]

Դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի ընդդիմադիր հայացքներ ունեցող անդամների լիազորությունները

Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները: Որոշումմները ստորագրվել են այսօր։  Տեր-Գուլանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2011 թվականի մարտից, իսկ Լևոն Գալստյանը՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից: Հիշեցնեն, որ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Տեր-գուլանյանը և Լևոն Գալստյանը այն մտավորականներից էին, ովքեր պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Իշխանության հույսերը հօդս ցնդեցին․ politik.am

politik.am-ը գրում է․ Օրերս լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է Հայաստանից։  Հորինված այս լուրը պարզվում է բավական բարձր տրամադրություն է ապահովել իշխանական թիմի համար։ ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ լուրը ակտիվորեն քննարկվել է իշխանական կուսակցության ֆեյսբուքյան փակ խմբերում։ Փաշինյանի թիմակիցները թեթևացած շունչ են քաշել և վստահույթուն հայտնել, որ այսուհետ […]

Ռուսաստանը պատրաստ է շարունակել օգնել Հայաստանին Զինված ուժերի արդիականացման գործում. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը: «Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի