24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը պատրաստ է շարունակել օգնել Հայաստանին Զինված ուժերի արդիականացման գործում. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:

«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ գործ չէ, բայց ես կարծում եմ, որ ձեր փորձով դա հնարավոր կլինի», – ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ Հայաստանում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ», – հավելել է նախարարը:

Իր հերթին Կարապետյանը երախտագիտություն  է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման պատրաստակամության համար:

Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան է, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որը շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության», – ասել է Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ