07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել Ռուսաստանին. Աբրահամյան

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ՀՀ զինված ուժերի արդիականացման և բարեփոխումների իրականացման համար։ Եթե ՀՀ իշխանությունն ընդունել է առաջարկը, ապա գոնե հիմնական գծերով պարզ է, թե ինչ մոդելով է վերակառուցվելու բանակը, ինչ սպառազինությամբ է համալրվելու, ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սրան զուգահեռ ունենք Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՌԴ-ին՝ ամբողջությամբ ապահովելու ՀՀ սահմանների պահպանությունը, ինչն իրավիճակային պատկերն ամբողջական է դառնում։ Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել ՌԴ-ին։

Դեռ դժվար է ասել, թե սա միայն անվտանգային սպառնալիքների աճով է պայմանավորված, թե կան նաև այլ գործոններ, բայց այն, որ խորքում գործընթացներ են տեղի ունենում՝ միանշանակ է», – նշել է Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ