24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 27, 2021

Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ: Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։ Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ […]

2018թ. դեկտեմբերի 9-ին, պոպուլիստ և դիլետանտ Նիկոլին քվեարկածները դավաճանել են Արցախի Հանրապետությանը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018թ. դեկտեմբերի 9-ին, պոպուլիստ և դիլետանտ Նիկոլին քվեարկածները դավաճանել են Արցախի Հանրապետությանը։ 2021թ. հունիսի 20-ին կապիտուլյանտ դարձած Նիկոլին քվե տվածները՝ դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը։   Ցավոք նրանք դեռ չեն գիտակցում, որ իրենց երեխաներից ու թոռներից բացի, ուրիշ ոչ մեկին վատություն չեն արել։ Ի՞նչու եմ […]

ԵՊՀ ռեկտորի նորանշանակ ժ․պ․-ն ինձ է հանձնարարել իր անունից պատասխանեմ ինքս ինձ․ Գևորգ Էմին-Տերյան

Հրապարակախոս և ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, Երկու օր առաջ ես գրառում էի կատարել, որով ձեզ պատմել էի, թե ինչ է երջանկությունը, քանի որ բախտը ինձ հնարավորություն էր ընձեռել նամակ գրելու դարի հանճարին՝ Հովհաննես Հովհաննիսյանին (կարող եք կարդալ այստեղ shorturl.at/dhnpI )։ Բայց պարզվեց, որ երկնային ուժերը չեն սահմանափակվել դրանով և […]

«Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։ Ճանաչո՞ւմ ու դատապարտո՞ւմ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։ Հրաժարվո՞ւմ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։ Պահանջո՞ւմ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ճանաչո՞ւմ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Իհարկե ՝ ոչ։ Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»։ […]

«Թող ոչ ոք չփորձի մեզ համոզել, որ հանձնելով ու զիջելով հնարավոր է լինելու հասնել խաղաղության․ տվողից միշտ էլ ուզում են ու վերցնում»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության և նրա ղեկավարի մոտ առկա է Ստոկհոլմյան սինդրոմ, այն է բռնության ենթարկվածը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին: Դա է վկայում ադրբեջանցիների ու թուրքերի նկատմամբ սրանց անսահման սերն ու նվիրվածությունը, որոնք դարեր շարունակ սպանել, մորթել, թալանել ու հայրենազրկել են մեր ծնողներին, մեզ և անխուսափելիորեն անելու են նաև մեր […]

«ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանզիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։ Դե սրանց մոտ ավանդույթ է դարձել իրենց հողատու քայլերի մեջ մեղադրել հայրենիքն ազատագրողներին։ Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ողբերգական է։ […]

«Ահա և վերջ, բայց էլի մի անհանգստացեք՝ այդ վերջից կսկսվի նոր սկիզբ…»․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի անհանգստացեք, Գորիս-Կապան ճանապարհը կբացվի. կիրթ ու կառուցողական Ալիևը կլսի իրեն ուղղված խաղության կոչը, կբացի ճանապարհն ու Սյունիքով միջանցք կստանա դեպի Նախիջևան… ու կգա «խաղաղությունը», խաղաղություն, որը սպառնում է կործանմամբ… …«խաղաղությունն» առանց պատերազմի չի լինի, բայց կրկին մի անհանգստացեք, կգա փրկիչը, կփրկի ևս 30,000 զինվորի կյանք և կավարտվի […]

«Րոպեներ առաջ տառացիորեն միայն «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար կարմիր բերետավորները բերման ենթարկեցին մի քաղաքացու»

«Քո» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Րոպեներ առաջ տառացիորեն միայն «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին մի քաղաքացու՝ առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, առանց մի բառ խոսելու ծալեցին ու տարան: Ֆիզգարադոկում արդեն երկու քաղաքացի հացադուլ են հայտարարել ընդդեմ պետական մարմինների խլության և ոստիկանական վայրագ գործողությունների: Լրագրողներին պատերին են ծեփում […]

Հայաստանն ավելի քան 13 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Կառավարությանը նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքը աստիճանաբար վերականգվում է և ավելանում է նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության, սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը: Ֆինանսների նախարարի խոսքով`գումարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի