Սյունիքի պաշտպանությունը սկսվում է այստեղ ապրող մարդկանցով և նրանց նկատմամբ ցանկացած ապօրինություն, ուղիղ հարված է մարզի անվտանգությանը. Տիգրան Աբրահամյան
Սյունիքի մարզի ցանկացած բնակավայր կանգուն ամրոց է՝ տեղում ապրող մարդկանցով, ամենօրյա աշխատանքով, ստեղծվածով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սյունիքի պաշտպանությունը սկսվում է այստեղ ապրող մարդկանցով և նրանց նկատմամբ ցանկացած ապօրինություն, բռնության կամ ազատազրկում, ուղիղ հարված է մարզի անվտանգությանը», – գրել է ԱԺ պատգամավորը՝ հրապարակելով մի քանի լուսանկար Սյունիքից։