27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 12, 2021

Երևանի «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն այլևս պատմական չէ․ տեղում բարձրահարկ շենք կկառուցվի. hetq.am

 hetq.am-ը գրում է Երևան քաղաքում նոր բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար պատմամշակութային արժեք համարվող «Աբուհայաթ» ջրանցքը կառավարության որոշմամբ հանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որոշումն ընդունվել է 2021 թ.-ի հուլիսի 26-ին: Այդ որոշումը միակն է, որ հուլիսի 26-ին ընդունել է գործադիրը (գրավոր ընթացակարգով)։  «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն անցնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով։ […]

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը: Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:  ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:  

Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում․ հայտարարություն

Կառուցապտողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր դիրքորոշումը Կառավարության այսօրվա որոշման առնչությամբ։ Հայտարարության մեջ ասված է․ «Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում ոչ միայն կառուցապատան ոլորտի, այլ նաև ողջ տնտեսության և պետության համար: «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ն իր խորին մտահոգությունն է հայտնում կապված […]

«Իսկ ո՞ւմ էր ձեռնտու այն հրեշավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ. գլխանց պատասխանեմ՝ ընդդիմությանը բացարձակ ձեռնտու չէր». Հայկ Մամիջանյան

«Երբ խոսում ենք նոյեմբերի 9-10-ի գիշերը տեղի ունեցածի մասին, ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ մենք դեմ ենք ցանկացած անիմաստ բռնության, առավել ևս՝ քաղաքական դաշտում, բայց քիչ թե շատ քաղաքականությունից հասկացող և այդ պահին ընթացող հասարակական-քաղաքական գործընթացներն ուսումնասիրած մարդ շատ արագ կկարողանա վերլուծել՝ իսկ ում էր ձեռնտու այն հրեշավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ: […]

Այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների ներս գալը համարում եք արժանապատվության ոտնահարում․ Թագուհի Թովմասյան

Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք մաքսիմալ թափանցիկ, և ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն, ըստ որի խորհրդարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը կանոնակարգվելու է։ «Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների […]

Լրագրողները չեն վազելու պատգամավորի հետևից, չեն գնալու դուռը բացեն, մտնեն պատգամավորի սենյակ

Լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալիս են շենք, հարցազրույցները անել, բայց չեն գնալու դուռը բացեն, մտնեն պատգամավորի սենյակ, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ: Հաճախ խոսում ենք պատգամավորների, քաղաքական գործիչների վարվելակերպի հետ կապված, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների […]

Փաշինյանին գիրք ձոնած բանաստեղծը հիասթափված՝ նրա մասին գիրք է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով»․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․  «Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ․ աշնանը 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա մասին 214 […]

Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։ Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։ Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված