24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Սահմանադրական պայքարը լինելու է անտրտունջ, վստահ, արժանապատիվ և, ի վերջո, հաղթական. Արթուր Վանեցյան

Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակական է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը: Նա, մասնավորապես նշել է. «Երբ 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում մի խումբ հայ ազգային և մտավորական գործիչներ նախագծում էին աշխարհի քաղաքական քարտեզի վրա այդ պահին գոյություն չունեցող Հայաստան պետության սահմանադրությունը, որևէ մեկը չէր կարող մտածել, […]

Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և Սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել. Արտակ Զաքարյան

Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և Սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել. Որովհետև, այն հայոց պետականության կայացման ազդարարներից, հիմնասյուներից մեկն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2018թ-ից հետո, հուլիսի 5-ը վերածվել է սովորական օրացուցային ձևականության։ 1995թ. հունիսի 1-ին տեղի ունեցած […]

Գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումներ․ ՀՀ նախագահի ուղերձը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Սահմանադրության օրն է: Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները: Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում. «Հոդված 1. Հայաստանի […]

Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր 2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, երրորդ անգամ էլ՝ 2016 թվականին և անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգի:

Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձող 15 ռազմագերիներից 12–ի անունները. armeniasputnik.am

Վերադարձող 15 ռազմագերիներից 12-ը նախօրեին Բաքվում 6 ամսվա ազատազրկման էին դատապարտվել։ ․ Բաքվից արդեն Երևան է ուղևորվել ռազմագերիների 15–հոգանոց խումբ բերող ինքնաթիռը։ Sputnik Արմենիային հայտնի են դարձել վերադարձող ռազմագերիներից 12-ի անունները։ Նրանք են` 1. Հակոբյան Վոլոդյա Գագիկի 2. Ասատրյան Գևորգ Նորայրի 3. Գասպարյան Գոռ Վահրամի 4. Ենգոյան Սիսակ Գրիշայի 5. Կարապետյան Յուրի Տիգրանի 6. Մահտեսյան […]

Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ

2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է […]

ՀԱՊԿ-ի ասածը հետևյալն է՝ դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է ձեր փոխարեն կռվենք. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՊԿ քարտուղարն անդրադառնալով մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: […]

Այս ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել ՀՀ ինքնիշխանության ամրապնդման և քաղաքական ավելի կայուն ապագայի հետ կապված. Աշոտյան

Խորհրդարանական ընտրությունները չեն դառնալու ստեղծված իրավիճակից ելք, այլ դժոխքի հերթական շրջանն է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար, լրագրողների հետ հանդիպմանn ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։   «Այս ընտրությունները պետք էին աշխարհին, բայց ոչ՝ Հայաստանի Հանրապետությանը։ Նպատակները տարբեր էին, դրանցից մեկը՝ փորձել ի դեմս Հայաստանի ունենալ լեգիտիմության մանդատը թարմացրած իշխանություն և տարածաշրջանային հետագա զարգացումների համար […]

Արամ Ա կաթողիկոսն ու Հռոմի պապը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է արցախյան պատերազմի հետևանքներն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից։ Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների դեմ ցուցաբերած հակաօրինական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի