18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արամ Ա կաթողիկոսն ու Հռոմի պապը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է արցախյան պատերազմի հետևանքներն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից։

Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների դեմ ցուցաբերած հակաօրինական վերաբերմունքը դեմ է միջազգային օրենքին:

Նա շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հայ ռազմագերիների հարցին անդրադառնալու համար և խնդրել, որ հարմար առիթի դեպքում կրկին անդրադառնա հայ ժողովրդին հուզող այդ հարցին՝ նպաստելով հայ գերիների վերադարձին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ