08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ

2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված, պատժի ժամկետը ավարտված 15 հոգու:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ