«Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն է ունենալու բոլորիս վրա». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։ Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։ Այս պայմաններում արդյո՞ք երկրում կարող է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և […]