15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անգաղափար ու անղեկ․ «Հրապարակ»

«Մեր հասարակությանը, նրա մտածելակերպն ու հոգեբանությունը հասկանալու համար հարկավոր է լրջորեն ուսումնասիրել վերջին ընտրությունները։ Դա այն բանալին է, որը կօգնի հասկանալ, թե ով է 21-րդ դարի հայը, և ինչ է ուզում նա այս կյանքից։ Մեր հասարակությունը, իհարկե, շատ բազմաշերտ է, և այդ շերտերն իրարից անչափ տարբերվում են, սակայն հասարակության այն հատվածը, որի որոշումներից է կախված մեր՝ բոլորիս ապագան՝ մեծամասնությունը, բավականին ընդհանրություններ ունի, և դա է հարկավոր ուսումնասիրել։

Ըստ իս՝ հայ հասարակության մեծամասնությանը միավորում է մի կարևոր ընդհանրություն․ դա քամահրական վերաբերմունքն է ընտրությունների՝ որպես իշխանության ձևավորման գործիքի նկատմամբ։ Դա սեփական քվեի գիտակցության բացակայությունն է և այդ քվեն պատահական ազդակների ներքո բաշխելը։

Բավականին գրագետ ծանոթս, օրինակ, որը երդվյալ նիկոլական է, իր ձայնը տվեց «Հայաստան» դաշինքին, քանի որ մանկության ընկերոջ աղջկա անունը դաշինքի նախընտրական ցանկում էր։ Իսկ ցանկացած ապագաղափարական ընտրություն մերժելի է հավասարապես։

Նույնկերպ շատ ավելի մեծ թվով մարդիկ իրենց ձայնը տվել են իշխանություններին, մեկը՝ վախի, մյուսը՝ գլուխը պրծացնելու, երրորդը՝ ինչ-որ մեկից մուռ հանելու կամ ինչ-որ մեկին հաճոյանալու համար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ մարդկանց մեծ մասը կարծում է, թե իր քվեն ոչ մի դերակատարում չունի․ մեկ է՝ լինելու է այն, ինչ որ պիտի լինի։

Նրանք սկզբունքների, արժեքների, գաղափարի չեն ծառայում և իրենց քվեն էլ անարժեք բան են համարում, որն այսօր սրան են տալիս, վաղը կարող են մեկ ուրիշին տալ և բացարձակապես խղճի խայթ չունենալ, որ հենց իրենց մասնակցությամբ է ձևավորվել ապազգային ու երկիրն աղետի հասցնող իշխանությունը»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ