25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

«Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն․ «Հրապարակ»

««Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն։ Արթուր Վանեցյանը, որը լինելու է դաշինքի խմբակցության ղեկավարը, փորձագետների, իրավաբանների մի մեծ խումբ է հավաքագրել, որոնք աշխատելու են օրենքների, փաստաթղթերի հետ, տեղեկանքներ են պատրաստելու, աջակցելու են խմբի լիարժեք աշխատանքին։ Իր հերթին՝ «Հանրապետական» կուսակցության «Լույս» հիմնադրամն էլ, որը վերջին տարիներին զբաղված է խորքային վերլուծություններ անելով՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, […]

Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են․ «Իրավունք»

Ժամանակին մամուլն ուշիուշով հաշվում էր, թե ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ հանդիպելիս քանի անգամ է շնորհակալություն հայտ­նում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ շնորհակալությունների քանակով էլ պայմանավորված՝ վերլուծություններ էին արվում, թե որքանով է զրույցը հավասարը հավասարի հետ եղել, կամ ինչ մակարդակի վրա են հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն, նույն մամուլը զարմանալիո­րեն անտեսում է, թե շնորհակալությունների ինչպիսի դինամիկա […]

Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․ «Իրավունք»

««Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպա­տակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվ­րոպական դատարանում ՀՀ ներկայա­ցուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյա­նին: Մինչդեռ ռեկտորի պաշտոնի հա­մար […]

ՍԴ-ում այսօր «կենաց-մահու» կռիվ է․ «Հրապարակ»

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 9-ին, կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս դիմումների քննությունը։ ՍԴ-ն որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները և քննել նույն նիստում, քանի որ դրանք վերաբերում են նույն հարցին: Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող […]

Ինքնիշխան Հայաստանից էր խոսում, բայց դարձավ «խալխի» կամակատար. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նայեցի Պուտին-Փաշինյան հանդիպման տեսանյութը։ Կապիտուլյանտը նույնիսկ «Ադրբեջան» բառն է վախենում արտաբերել, էլ ուր մնաց «Արցախի կարգավիճակ» կամ «Լեռնային Ղարաբաղի դեօկուպացիա» բառակապակցություններ արտաբերի։   Սա էլ «պողպատե առաջնորդը», ով վախենում է «շաքարը» բարձրանա Ալիեւին ուղիղ քննադատելուց։ Ինքնիշխան Հայաստանից էր խոսում, բայց դարձավ «խալխի» կամակատար»։

Գոնե այստեղ փորձեք նմանվել «նախկիններին»,եթե կարող եք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2016-ի նոյեմբերին ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությանը հաջողվեց թույլ չտալ Պակիստանի մուտքը ՀԱՊԿ ԽՎ ,  որպես դիտորդ պետություն։ Պակիստանն ատոմային տերություն է,բայց ուժեղ հայկական պետականության ու ազգային շահերը սպասարկող խորհրդարանական պատվիրակության պայմաններում ՀԱՊԿ ԽՎ-ն հանեց օրակարգից այս հարցը։   Այսօր արդեն ՀԱՊԿ Խվ-ում քննարկվում է […]

«Նիկոլ ու նիկոլներ չեմ ներելու։ Հիշեք՝ չենք ներելու…». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի տարի առաջ ես երջանիկ մարդ էի։ Աբգարս ընդունվեց Ֆրանսիական համալսարան, որ միջազգային իրավունքի մասնագետ դառնա ու ներկայացնի Հայաստանի շահերը։ նիկոլը գողացավ Աբգարիս երազանքը, նա գողացավ մյուս տղերքի երազանքները։ Հիմա էս տողերն եմ գրում ու հիշում, թե ինչ անհամբերությամբ էի սպասում, որ Աբգարս դուրս գա Ֆրանսիական համալսարանի շենքից […]

ԿԸՀ նախագահը, քարտուղարը և ևս մեկ անդամ կմասնակցեն ՍԴ նիստին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ նիստ, որը բացեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Օրակարգի նախագծում ընդգրկված էր 3 հարց՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմման մասին հարց, Երևանի ավագանու մանդատի տրամադրելու մասին արձանագրության կազմման մասին հարց և ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին հարց: Օրակարգը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվեց միաձայն: […]

«Մանիպուլյանտ» իշխանությունների ու ադրբեջանցիների սինխրոն գործողությունները. Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձեմ ներկայացնել մի քանի փաստ, որոնք ի ցույց են դնում ՀՀ իշխանությունների և ադրբեջանցիների արդեն օրինաչափ դարձած համընթաց գործողությունները՝ անելով մի քանի կարևոր հարցադրումներ ու հետևությունները թողնելով ընթերցողի տրամաբանության հույսին։ Վարչատարածքային բաժանումը՝ որպես միջազգային իրավունքի բաղադրի՞չ ՓԱՍՏ 1․ Երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից և դրանով նախատեսված տարածքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի