15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԿԸՀ նախագահը, քարտուղարը և ևս մեկ անդամ կմասնակցեն ՍԴ նիստին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ նիստ, որը բացեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները:

Օրակարգի նախագծում ընդգրկված էր 3 հարց՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմման մասին հարց, Երևանի ավագանու մանդատի տրամադրելու մասին արձանագրության կազմման մասին հարց և ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին հարց: Օրակարգը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվեց միաձայն:

Օրակարգային հաջորդ հարցը Երևանի քաղաքապետի կողմից կազմված արձանագրությունն էր, որով հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20 հոդվածի առաջին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը, դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Օհանյանի ավագանու անդամի լիազորությունները:

Օրակարգի վերջին հարցը՝ Սահմանադրական դատարանում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված դիմումները, որոնցով վիճարկվում է ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

«Ներկայացված դիմումով որպես պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն, ինչով պայմանավորված հանձնաժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում և իր ներկայացուցիչներին նշված դիմումի քննության շրջանակներում տալու համապատասխան լիազորություններ ՍԴ-ում հանդես գալու համար: Առաջարկվում է որոշման նախագծով լիազորել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին մասնակցելու ՀՀ ՍԴ-ում մասնակցելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության և « Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա ՀՀ ԿԸՀ 2021 հունիսի 27-ի, ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը»,- ասաց Մուկուչյանը:

Այս որոշումը ևս ընդունվեց միաձայն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ