25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Արարատ Միրզոյանի «հետողորմեան». «Հրապարակ»

«Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նախօրեին չեղյալ է համարել հունիսի 29-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին նշանակել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի անդամ։ Հիշեցնենք, որ խորհուրդը ձեւավորվում է կառավարության, ԱԺ խորհրդի, ԲԴԽ-ի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղհասարակության երկու ներկայացուցչից: Սակայն «Հակակոռուպցիոն կոմիտեի […]

«Պատիվ ունեմ»-ը ևս կառաջադրի ԱԺ փոխխոսնակի թեկնածո՞ւ. «Հրապարակ»

«Սահմանադրության համաձայն, ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության: Որպես կանոն, ներքին համաձայնությամբ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է բաժին հասնում այդ պաշտոնը։ Եվ չնայած իշխանության հետ համաձայնությամբ է կայացվում որոշումը, բայց փակ ընտրությամբ է տեղի ունենում։ 2019-ին փոխխոսնակի պաշտոնում թեկնածուներ առաջադրեց ե՛ւ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, […]

Արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու Փաշինյանի նախաձեռնությունը ձախողվում է. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Օրեր առաջ արդեն նշել ենք, որ խոսքը քաղաքական խորհրդի մասին է, որը պետք է ունենար խորհրդատվական գործառույթ: Սակայն, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, […]

Ինչո՞ւ է իշխանությունը վախեցած Արթուր Վանեցյանից․ «Փաստ»

«Վերջին օրերին նոր թափ ու «որակ» է ստացել իշխանության ֆեյքագրոհը: Եթե ընտրություններից առաջ «ֆեյքային ֆաբրիկան» հիմնականում հենց նախընտրական տրամաբանության մեջ էր, ապա հիմա նորից վերադարձել է իր «հին, բարի» ձեռագրին՝ թիրախավորելով կոնկրետ անձերի: Սոցցանցային ամենամակերեսային դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ այս օրերին կազմակերպված արշավ է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի դեմ։ Լրատվամիջոցների […]

Վերադարձեք Բերձոր, ինչքան էլ ձեզ տեղական իշխանիկները սպառնան, թե չի կարելի․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խորը ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։ Ես խոսում եմ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը կրկին ամբողջովին բնակեցնելու, կենցաղային պայմաններ և աշխատատեղեր […]

Օտարերկրյա գործուղումների և մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվությունը կսահմանափակվի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ռազմաքաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները,  համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է  e-gov.am  և  govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ԲՏԱ […]

Օգնություն ստացած Որոտան գյուղի բնակիչներին հարցաքննության են կանչում. համայնքի ղեկավար. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչներին, որոնք համայնքապետարանից օգնություն են ստացել, երեկվանից կանչում են ոստիկանություն Գորիսի բաժանմունք՝ հարցաքննության։ Փաստինֆո-ի հետ զրույցի ժամանակ Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը նշեց, որ այսօր էլ շարունակում են Որոտանի բնակիչներին հարցաքննության կանչել, սակայն հստակ չգիտի՝ քանիսին։ «Երբ Գորիսի համայնքապետի տեղակալը Որոտան էր եկել օգնություն տրամադրելու, ժողովուրդը մոտեցել էր նրան ու ամեն մեկն […]

«Կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները պատկերացնում են Սյունիքը». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ […]

Գարեգին Բ-ն ցավակցել է Համայն Ռուսիո Պատրիարքին Կամչատկայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։   «Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի