07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․ «Իրավունք»

««Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպա­տակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվ­րոպական դատարանում ՀՀ ներկայա­ցուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյա­նին:

Մինչդեռ ռեկտորի պաշտոնի հա­մար անհրաժեշտ պայման է լինել ոչ մի­այն գիտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կգնա նման ապօրինի և ոչ իրավաչափ քայլի՝ ռեկ­տորի ԺՊ նշանակելով Հովհ. Հովհաննի­սյանին, «Իրավունքը» փորձեց պարզել ԿԳՄՍ մամուլի քարտուղար ԳԵՂԱՄ Մելիքբեկյանին. «Չեմ մեկնաբանում, երբ կլինի նշանակում, տեղյակ կլինեք»: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է սպասվում այսօր մայր բուհում, կրկին ստացանք նույն պատասխանը. «Չեմ մեկնաբանում»»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ