24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

Այսօր երեխաների պաշտպանության օրն է: Այն երեխաների, որոնցից ունի նաև նախարարը….. Ուրիշի երեխաներին տոպրակների մեջ պահող նախարարը…Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Տոպրակով պահվող անթաղ երեխեք, հերոսներ ու…. բացթողում: Ինչ նուրբ բառ է չէ՞: Բացթողում: Տականքություն, ստորություն, տմարդի, անբարո, ստահակ, չէ, այլ…… ԲԱՑԹՈՂՈւՄ: Այսօր երեխաների պաշտպանության օրն է: […]

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին։ Գեներալը մասնավորապես նշում է, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել։ Սա ուղիղ մեղադրանք է վարչապետին ու նրա […]

Պատերազմում զոհվածների հետ սե՞նց, չնայած, ողջերին էին տանում ավտոբուսների շարասյունով դրոնների տակ քցում ու հիմա հանգիստ գործի են գնում․ Սամվել Մարտիրոսյան

ՄԻ քանի անգամ վերընթրցեցի, որ բառակույտից բան հասկանամ։ Հասկացա, որ ավելի լավ է իմաստ չփնտրեմ։ Ու չսպասեմ էլ, որ ինչ-որ մեկին գոնե գործից կտշեն։ Ռուսները տենց արտահայտություն ունեն, стрелочник, որ մեկին գտնում են, որ գլխին ջարդեն պռոբլեմը։ Հայկական բյուրոկրատիայում նույնիսկ стрелочник չի ենթադրվում։ Թեթեւի մեջ սենց անիմաստ պարզաբանում են գրում ու համարում, որ էլ խնդիր […]

«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»․ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ,   երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Վստահեցնում եմ, որ […]

Ես հավատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու եք շատ ավելի լավը․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի’ երեխաներ, Այսօր ձեր մանկության պաշտպանության պաշտոնական օրն է: Բայց այն նախ և առաջ հիշեցում է մեզ՝ մեծահասակներիս, որ ձեզ ու ձեր մանկությունը պաշտպանելու ջանքերն անարդյունք կլինեն, եթե Հայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և […]

Հրաժարական՝ երրորդ փորձից. «Հրապարակ»

«Արտգործնախարար Արա Այվազյանը Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ է ունեցել իր պաշտոնավարման սկզբից՝ նոյեմբերի 18-ից։ Լավրովի հետ ասուլիսում Թուրքիայի մասին նրա խոսքից հետո վարչապետից կոշտ դիտողություն է ստացել, թե արտաքին քաղաքականությունը որոշում եմ ես, հակաթուրքական հայտարարությունները չկրկնվեն։ Մայիսի 27-ի հրաժարականից առաջ նա ևս 2 անգամ փորձել է հեռանալ։ Հիմնականում պատճառը վարչապետի չմտածված հայտարարություններն են եղել՝ արտաքին […]

Վանաձորում Փաշինյանի հետ հանդիպմանն անգամ թափառաշրջիկների են համոզել տարել. «Հրապարակ»

«84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեծ ջանք է գործադրել մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. կանչել են մարզի բոլոր գյուղապետներին, դպրոցների և բուժհիմնարկների տնօրեններին։ Շատերին անձամբ է զանգել, ասել է՝ հետներդ մարդ բերեք: Դահլիճում են եղել մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները: […]

Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ, իսկ առջևում արտահերթ ընտրություններ են. «Փաստ»

«Հետպատերազմյան իրականությունը բավական զգայուն իրավիճակ է ստեղծել։ Պարտության էմոցիոնալ հետևանքները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ ներքաղաքական զարգացումներում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ։ Իսկ առջևում արտահերթ ընտրություններ են։ Շատերի կարծիքով, ավելի իդեալական կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, և միայն իրավիճակի կայունացումից հետո ընտրություններ տեղի ունենային, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Ավելին` ոչ […]

Ընտրողները խելագարված. «168 ժամ»

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առաջիկա ընտրությունները վերածվեն ապաքաղաքական միջոցառման։ Նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ ու ելույթով ապացուցում է, որ հանրությունն ընդամենը մեկ անելիք ունի այդ ընտրություններում՝ բժշկի, սանիտարի ֆունկցիա, որի նպատակը պետք է լինի պետությունը հակաբանականից բանական դաշտ ու հիվանդագինից առողջ հարթություն վերադարձնելը։ Այսինքն՝ հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի