16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին։

Գեներալը մասնավորապես նշում է, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել։

Սա ուղիղ մեղադրանք է վարչապետին ու նրա կառավարությանը, զինված ուժերում արձանագրված խնդիրները չվերացնելու, երկրորդական խնդիրների վրա կենտրոնանալու և պատերազմը կանխամտածված պարտության տանելու վերաբերյալ:

Պատերազմի տարբեր կարևոր դրվագներին տիրապետող զինվորականները, գործիչները պետք է խոսեն, իսկ այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ