24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

«Հակառակորդն իր համար հարմարավետություն է ստեղծում՝ ճանապարհն են սարքում, որ իրենց տեղաշարժն ավելի հարմար լինի»․ կամավորականը՝ Կութի դիրքերի մասին

«Վերջին դեպքից հետո, երբ 6 հայ զինծառայողներ գերեվարվեցին, Կութում, Ազատում և Նորաբակում իրավիճակը նույնն է, իրենք իրենց տեղում են, մենք՝ մեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը, որը կամավորագրվել և բարձրացել է Կութի դիրքեր ծառայություն իրականացնելու։ Սևակը պատմեց, որ մայիսի 27-ին, երբ 6 հոգու գերեվարեցին, բավականին լարված իրավիճակ էր, իսկ դրանից հետո թշնամին որևէ սադրանքի չի […]

«Նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք ասեմ՝ ստում է». Արսեն Թորոսյանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի մասին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում պատերազմի օրերին ջրի հետ կապված երկու խնդիր է առաջացել, որի համար դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի համապատասխան փորձագետ ուղարկեն, սակայն ոչինչ չի արվել։ «Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում […]

Դատարկ հոգիները, բացարձակ անուղեղները Նիկոլինն են․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին հինգ ամիսներին սովորեցի առանց հարց տալու, մարդկանց աչքերին նայելով, գլխի ընկնել՝ նիկոլահպատա՞կ է, թե՞ նորմալ, սրտացավ քաղաքացի։ Դրանից հետո միայն տալիս եմ ճշտող հարցը։ Վերջին շրջանում գրեթե չեմ սխալվել։ Աչքերը մարդու հոգին են։ Դատարկ հոգիները Նիկոլինն են։ Մարդու աչքերից նաև երևում է՝ ուղեղի նշույլ կա՞, թե՞ ոչ։ […]

Հոկտեմբերի 19-ի ողբերգությունը․ Այսքանը իմանալուց հետո, կա մեկ պարզ հարց. ինչպե՞ս եք քնում, Նիկոլի աջակիցներ, Նիկոլի թիմակիցներ, ցուցակային գործարարներ, ցուցակային մայրեր…

Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջը կարող է դառնալ 2020 թ-ի հոկտեմբերի 19-ը։ Կարևոր մանրամասներ այս պահին հայտնի չեն, դա հետո, բայց առկա փաստերից ելնելով՝ սա հրեշավոր ամսաթիվ էր, որը հարյուրամյակներով փոխեց մեր երկրի պատմությունը և հազարավոր մահերի պատճառ դարձավ։ Առկա փաստերը Հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի 22-րդ օրը, եղել պատերազմը դադարեցնելու առաջարկ։ Վարչապետ Փաշինյանը մերժել է։ Սա […]

Գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ, որում ասված է․ «Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` […]

Թուրքական պետական լրատվամիջոցը բացահայտել է 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների իրական թիվը

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»: Նշենք, որ […]

Փաստորեն, երկու նախագահները՝ երկու օրվա տարբերությամբ, հստակ ընդգծել են իրենց վերաբերմունքը այսպես կոչված միջանցքի հանդեպ. Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ընդհանրապես չպետք է միջանցք բառն օգտագործենք։ Երբ օգտագործում ենք միջանցք բառը, ոնց որ ասում ենք, որ ինչ-որ մի կտոր մերը չէ։ Մեր տարածքում ի՞նչ միջանցք։ Միջանցք բառն օգտագործում են ադրբեջանցիները, որովհետև իրենք այդտեղ դիտում են միջանցքի հնարավորություն»։ Ռոբերտ Քոչարյան 01 հունիսի «Միջանցքի մասին […]

Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, սպառնում են. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝   Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 050-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4452 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի