03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք ասեմ՝ ստում է». Արսեն Թորոսյանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի մասին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում պատերազմի օրերին ջրի հետ կապված երկու խնդիր է առաջացել, որի համար դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի համապատասխան փորձագետ ուղարկեն, սակայն ոչինչ չի արվել։

«Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում է  իրականությունը, եթե կուզեք ասեմ՝ ստում է, որովհետև այդ հարցին եղել է պատասխան, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, ընդունել Երևանում և դա հետազոտել։ Դա արվել է, պարզապես այդ նմուշը սովորական նմուշների համար նախատեսված անոթներով պետք է տեղափոխվեր Երևան։ Այսինքն՝ այդ առումով Միքայել Համբարձումյանը ստում է»,- նշեց Արսեն Թորոսյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ