27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

Այս ազգային աղետի միակ մեղավորը, պատասխանատուն ու շահառուն, հիմա չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Կար ժամանակ, երբ պետություն էինք, արժանապատվություն ու հայրենիք ունեինք, իսկ երկիրը՝ պաշտպանված սահմաններ: Այդ ամենն արդեն անցյալում է, ինչպես մեր հաղթանակն ու 30-ամյա պատմությունը, թափված արյունն ու ազգային հարստությունը, որն այլևս մերը չէ: Կապիտուլյանտ վիժվածքը հանձնել է 187 գյուղ, 6 քաղաք՝ […]

Փաշինյանը փորձում է երկիրը տանել ներքին բախումների, նա ուզում է կրկնել «Մարտի 1»-ը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հոդված է հրապարակել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին։ Հոդվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Հոդվածը կարդացեք ստորև։ Նախընտրական քարոզարշավի երրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում է Նիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ […]

Հայաստանը մատնված է անտերության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն այս օրերին մատնված է անտերության, իսկ գործող իշխանությունն ինչ-որ քայլ անելու փոխարեն զբաղված է նախընտրական քարոզչությամբ։ Բանն այն է, որ երեկ կրկին Գեղարքունիքի մարզի հատվածից ունեցել ենք մեկ նոր գերի, այսինքն՝ մայիսի 12-ից մինչեւ օրս Ադրբեջանի կողմից հենց ՀՀ տարածքից գերեվարված զինծառայողների թիվը 7-ն […]

Պետական հիմնարկների աշխատակիցներին սպառնացել են չմասնակցել Քոչարյանի հանրահավաքին․ «Հրապարակ»

«ԵԿՄ Գորիսի գրասենյակը դարձել է «Քաղպայմանագրի» նստավայրը։ Երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ելույթին հետևում էր հենց այդ գրասենյակի պատշգամբից, որը Սուրիկ Խաչատրյանի նախկին աշխատասենյակն է եղել, հետագայում զբաղեցրել է այսօրվա մարզպետ, նախկինում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում նաև գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը՝ մարզպետարանից պետական բոլոր […]

ՔՊ-ի «կարապի երգը»․ «Իրավունք»

«Որքան մոտենում է քարոզարշավի ավարտը, այն­քան ավելի լարվում է մթնոլորտը Փաշինյա­նի «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում: Այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ պատ­րաստ է ինքնասպանության, ՔՊ-ականները համարում են, որ բոլորովին էլ նիկոլական հումորի ժանրից չէ, խոսքը քա­ղաքական «ինքնասպանության» մասին է: Իսկ նման զարգացումն ամենևին էլ ձեռնտու չէ ՔՊ կուսակցության կարկա­ռուն ներկայացուցիչներին, որոնք գի­տակցում են, որ […]

«Պատրաստվեք քաղաքացիական վրեժի». ինչ գործընթաց է սկսվել Փաշինյանի հայտարարությունից հետո․ «Ժողովուրդ»

«Իրավապահ համակարգում գործընթաց է սկսվել: Հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունից հետո նրանք լայն թափով գործի են անցել: Բանն այն է, որ երեկ Թալինում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ուշագրավ հայտարարությամբ՝ հերքելով ընդամենը մայիսի 28-ին ասված մեկ այլ հայտարարություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք […]

Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված պայմանագրային զինծառայողը գիշերը վերադարձվել է հայկական կողմին

Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։  

Վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարություններն ու հայհոյանքի օգտագործումը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի