Քվեարկել եմ հանուն կայուն և անվտանգ Հայաստանի. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն ապագայի Հայաստանի, հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի: Մեկնաբանելով հետընտրական լարվածությունների մասին կանխատեսումները՝ նա նշեց. «Մարդիկ, ովքեր լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի տրամաբանության մեջ: Հնարավոր չէ անցկացնել արդար ընտրություններ և ակնկալել, որ ինչ-որ սրացումներ կլինեն»: […]