06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս պահին երկրի ամբողջ տարածքում բացվում են ընտրատեղամասերը: 12 ժամվա ընթացքում ընտրողները պետք է ընտրություն կատարեն 21 քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների նախընտրական 4 դաշինքների միջեւ: Այս ընտրություններն առանձնանում էին երկրի պատմության մեջ ռեկորդային թվով ընտրական մրցակիցներով: Քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ կուսակցությունների դաշինքներին՝ 7%-ի շեմը:

Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, գալով ընտրատեղամաս, կստանա 25 քվեաթերթիկ: Խցիկում նա պետք է ընտրի նախընտրելի քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ, առանց դրա վրա գրառումներ կատարելու, դնի ծրարի մեջ: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ Երեւանի ժամանակով 20։00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Կեսօրից սկսած՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ տվյալներ կհաղորդի ընտրողների մասնակցության մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ