150 մլն խ.մ ռուսական գազը Վրաստանով կհասնի Հայաստան
SOCAR-ը մոտ 150 մլն խ.մ ռուսական գազ կմատակարարի Վրաստան, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Հայտնի է, որ պայմանագիրը ստորագրվել է մեկ ամսով։ Տարանցման անհրաժեշտություն է առաջացել «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» խողովակաշարի վերանորոգման աշխատանքների հետ կապված։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից ռուսական գազը կգնա Հայաստան:





































