27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2021

«Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասել ու ասոււմ եմ. Ռուսաստանի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերն ու ռուս խաղաղապահների տեղակայումը չլիներ՝ կապիտուլյանտը Ստեփանակերտն ու Արցախի մնացած մասն էր հանձնել թուրքին։ Իսկ եթե հոկտեմբերի 19-20-ին կապիտուլյանտն ընդուներ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա այսօր Շուշին ու Հադրութը մերը կլինեին ու հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա։ Ռուսաստանի ներկայությանը […]

«Երեկ իմ դեմ եկել, նրա ձեռքից համազգեստը, զենքը և վկայականը վերցրել են». Վարդան Աթաբեկյանը՝ Բորիս Ավագյանին ազատելու մասին

ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելու հարցին։ Պատգամավորի համար Բորիս Ավագյանը պաշտոնական դիրքը որևէ կերպ չի չարաշահել, ավելին՝ որևէ ռազմական գաղտնիք չի բացահայտել «Մենք ասել ենք, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, այստեղ որտե՞ղ եք տեսնում պաշտոնական դիրքի […]

Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ԱԱԽ նիստում իր եզրափակիչ ելույթի ոչ թե մոնատաժված, այլ ամբողջական տարբերակը

Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ԱԱԽ նիստում իր եզրափակիչ ելույթի ոչ թե մոնատաժված, այլ ամբողջական տարբերակը «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթը՝ ամբողջությամբ»,-Armlur-ին ասել է Գասպարյանը:

Պոպուլիզմը ՝ Նիկոլին, իսկ մեզ ՝ պատիվ և արժանապատվություն. Արմեն Գևորգյան

Պոպուլիզմը նույնպես պետք է ունենա սահմաններ և իմաստ: Մեր երկրում այն արդեն կորցրել է իր իմաստը: Բայց ոչ սահմանները, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Պոպուլիզմն այլևս չի կարողանա օգնել ընտրությունների մրցավազքում նույնիսկ նոր քաղաքական ուժերին, քանի որ Նիկոլը մենաշնորհ է վերցրել պոպուլիզմի վրա: Ակնհայտ է, որ երկրում ժամկետային […]

Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) տնօրեն Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ Գորիս- Խնածախ, այսօր Որոտան, Շուռնուխ, Դավիթ-Բեկ, Ճակատեն, Կապան։ Մի բառ կա սուրբ` Հայրենիք։ Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը։ Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում` ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը: […]

Անթույլատրելի է երեխաներին օգտագործել որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք. Էլինար Վարդանյան

Թեև Հայաստանում արտահերթ ընտրություններ պաշտոնապես չեն նշանակվել, իշխանություններն արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզարշավը՝ ներկայացնելով այն որպես համայնքային հանդիպումներ։ Հանդիպումներն ընթանում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ և միջազգայնորեն ճանաչված իրավունքների խախտումներով։ Արագածոտնի (մարտի 21-ին), Արմավիրի (մարտի 28-ին) և Վայոց Ձորի (ապրիլի 17-ին) մարզերում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները իրենց քաղաքական նպատակների համար ներգրավել […]

Ո՞ւր էր ԵԽԽՎ-ն, երբ «ուղիղ եթերով» մորթում էին մեր զինվորականներին. Ռուբեն Մելիքյան

Երեկվանից թուրքերի սպասարկուները վայնասուն են բարձրացրել ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նախ, քվեարկության էր դրվել ոչ թե հայ գերիների հարցը՝ առանձին, այլ օրակարգն ամբողջությամբ, ներառյալ՝ ընդգծված հակառուսական հարցեր։ Երկրորդը, ու՞ր էր նույն ԵԽԽՎ-ն, երբ «ուղիղ եթերով» մորթում էին մեր զինվորականներին ու խաղաղ […]

Հիվանդ կլինենք մենք, եթե հաշտվենք, որ այդ վարչախումբը պետք է շարունակի կառավարել Հայաստանը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Սեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց։ Ինչո՞ւ նաև իրենց։ Որովհետև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի «Հաղթանակի զբոսայգի», չունի հաղթական հորջորջվող պատերազմի հերոսներ, չունի նույն պատերազմում փայլուն իրականացված որևէ ռազմական գործողություն, այլ ունի հիվանդ իշխանություն և […]

Ապրիլի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 21-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ Հայոց ցեղասպանությանն ուղղված ներքաղաքական քարոզչության  վեկտորները. օրակարգի հնարավոր զարգացումները:   Ապրիլի 21-ին՝ ժամը  12:00, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հեռանկարները. ապրանքների փոխարինման՝ ներառյալ թուրքական, այլընտրանքային ուղիները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի