Գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին և ևս 8 հոգու
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/04/Menua-Hovsepyan-1-300x197.jpg)
Ապօրինի հրամանի արդյունքում գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։ Հովսեփյանի փաստաբաններին առայժմ որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ են տարել համայնքի ղեկավարի տեղակալին և ևս 8 հոգու։ Անհայտ անձինք գիշերը մտել են բնակարաններ և առանց որևէ բացատրության առևանգել։ Ապօրինի ձեռբակալությունների մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։