23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2021

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

«Քավորը, ինչպես կենացներում են ասում, սրբություն է, կենացն էլ՝ հոտընկայս խմվողներից է։ Ընդհանուր առմամբ Հայ Առաքելական եկեղեցու ու, ըստ ամենայնի, նաև քրիստոնեության հետ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանը՝ որպես ծիսական հավատացյալ, լավ է սերտել հատկապես քավորին վերաբերող դասը և ըստ արժանվույն է գնահատում քավորներից հատկապես սեփականին․ նրա կնքահայրն այլևս ամբողջ Տավուշի մարզպետն է։ Կեցցե Նիկոլ Փաշինյանը։ […]

4-5 ամիս հետո իրական արհավիրք է սպասվում. «Փաստ»

Միով բանիվ, արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական, բարոյական ու տնտեսական ճգնաժամը նոր թափ է հավաքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացնում կորոնավիրուսի՝ շարունակվող համավարակն ու առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Համաճարակի երրորդ ալիքն արդեն իրողություն է, սակայն չկա համաճարակային իրավիճակի համապատասխան հսկողություն, իսկ այս պայմաններում վարակի տարածումը կասեցնելուն ուղղված հատուկ քայլերի մասին խոսելն անիմաստ է։ Սրան գումարվում է տնտեսության […]

Նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավել մնա աթոռին․ «Փաստ»

Արձանագրենք մի քանի խիստ կարևոր իրողություններ: Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 5 ամիս, բայց իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե հայկական կողմը որքան զոհ, վիրավոր, անհետ կորած ու գերի ունի: Նիկոլ Փաշինյանը, ըստ պահի անհրաժեշտության, տարբեր թվեր է հայտարարում, հետո ինքն իրեն հերքում, ինքն իրեն հակասում, պետական պատկան մարմինները սրբագրում են Փաշինյանի հնչեցրած թվերը, հետո […]

Նախօրեին ռուսական ինքնաթիռն ընդհանրապես Բաքու չի էլ մտել․ «168 ժամ»

Նախօրեին հերթական սկանդալը ծագեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի շրջանառության մեջ դրած չճշտված լուրի պատճառով, թե նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան: Հաշվի առնելով հարցի զգայունությունը, բնականաբար, այն երկրում մեծ իրարանցում առաջացրեց, կուտակումներ՝ օդանավակայանում: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների, ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, […]

Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ «Ժողովուրդ»

«Հայաստանում պետական ուղղահայացը չի աշխատում։ Անտեղյակության և անկազմակերպվածության պատճառով ՀՀ իշխանությունները հերթական անգամ նախօրեին հայտնվեցին կոտրած տաշտակի առջև: Թերևս մեկ «քլիք» ավել հավաքելու, «լայքեր» ստանալու կամ PR-ի ձգտումը ծանր հետևանքներ ունեցավ պետական պաշտոնյայի համար: Բանն այն է, որ ապրիլի 8-ին իշխանամետ լրատվամիջոցներից մեկի կողմից տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան: Վարչապետի խոսնակ Մանե […]

Պնդում եմ, որ առանց պատերազմի հնարավոր է փորձել հետ բերել Հադրութն ու Շուշին. Միքայել Մինասյան

Պնդում եմ, որ ՀՀ-ն չունի նոր պատերազմի ռեսուրս, պնդում եմ, որ հնարավոր է փորձել հետ բերել Շուշին և Հադրութը՝ առանց պատերազմի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ տեսնո՞ւմ է հնարավորություն՝ աշխարհաքաղաքական ճիշտ բալանսները պահելու, հարաբերությունները կառուցելու միջոցով ոչ միայն ապահովելու խաղաղություն ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի