23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2021

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում փետրվարի20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170 234 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 223-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 161 903 (+113) մարդ, այս պահին բուժվում է 4343 (+107): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3958 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3159 (+1), իսկ այլ պատճառներով՝ 799 (+2): Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ:

Քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել պետական ապարատում․ «Փաստ»

Չնայած այն փաստին, որ ՀՀ քաղաքական դաշտում ներկայումս բավական կոլապսային վիճակ է, և ամենուր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղի ունեցող զարգացումների նկատմամբ իշխանական թիմում ակնհայտ անտարբեր տրամադրություն է։ Գոնե այդպես ցույց է տրվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ներկայումս ներկուսակցական, մասնավորաբար, «թիմի համալրման» աշխատանքների նոր փուլ են նախաձեռնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական որոշում է […]

Անդրանիկ Քոչարյան-Սասուն Միքայելյան նոր տանդեմ է ձևավորվել․ «Հրապարակ»

Իշխանության խորհրդարանական ճամբարում գոյություն ունեցող թևերում ու ճակատներում նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ են նոր վերադասավորումներ։ Բացի այն, որ «Իմ քայլից» պոկվածները դարձել են առանձին «հանրապետություն», հատկապես «եռյակ միություն» է ձևավորվել Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի և Աննա Գրիգորյանի միջև, ովքեր վերջին շրջանում անգամ միասին են բուֆետ իջնում։ Նրանց հետ նախկին թիմակիցները գրեթե չեն շփվում կամ դա […]

Ազատության հրապարակի ջրբաժանը․ «168 ժամ»

Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։ Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի […]

ՀՀ ամենաբարձրաստիճան «ֆեյքը». «168 ժամ»

Թեև «ֆեյք» հասկացությունը՝ բառի ժամանակակից իմաստով, գոյություն ուներ նաև անցյալում, սակայն լայն տարածում ստացավ հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո։ Ֆեյք սիմվոլները հասարակությանը մատուցվում էին հենց հեղափոխական հրապարակներից, իսկ արդեն իշխանության գալուց հետո ֆեյք ինդուստրիան դարձավ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե ոչ՝ ամենաառանցքային հենարանը։ Բայց տվյալ դեպքում խնդիրը սոցիալական ցանցերում գրանցված հազարավոր կամ […]

Քաղաքականապես էսկալացված Արցախ. «Փաստ»

Ինչպես և կանխատեսելի էր, Արցախում վերջին պատերազմից հետո առաջ եկած քաղաքական ակտիվությունը որոշակի անկում է ապրել։ Քաղաքական ուժերի կոնսուլտացիաների գործընթացը տապալվեց, ինչից հետո ակտիվ է միայն Վիտալի Բալասանյանին նախագահական ընտրություններում աջակցած «Արդարություն» կուսակցությունը, իսկ մյուս ուժերը լավագույն դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով ու հայտարարություններով, ուրիշ ոչինչ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի «նախաձեռնություն» էլ, որոնք կոշտ պայքար […]

Դատախազության՝ ավելի քան 600 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաների աշխատանքի արդյունքը չի երևում․ «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին, և այս նպատակով արդեն 2020 թվականին Գլխավոր դատախազությունում […]

Զրահաբաճկոնները չեն բերվել, իսկ կանխիկացված 1,2 միլիոն դոլարը մնացել է Էդուարդ Աղաջանյանի մոտ․ Dejavu

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ Օրերս Դեժավյուն անդրադարձել էր Համահայկական Հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի թեմային , որը լայն արձագանք ստացավ լրատվական հարթակներում, սակայն իրավապահ մարմինների կողմից արձագանք այդպես էլ չեղավ։ Մենք նշել էինք, որ բացի նրանից, որ պատերազմի կարիքների համար հանգանակված գումարը Հիմնադրամը փոխանցել է Կառավարությանը, այնուհետև այդ գումարներից կանխիկացումներ են եղել, օրինակ՝ 11 միլիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված