Զրահաբաճկոնները չեն բերվել, իսկ կանխիկացված 1,2 միլիոն դոլարը մնացել է Էդուարդ Աղաջանյանի մոտ․ Dejavu
Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ Օրերս Դեժավյուն անդրադարձել էր Համահայկական Հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի թեմային , որը լայն արձագանք ստացավ լրատվական հարթակներում, սակայն իրավապահ մարմինների կողմից արձագանք այդպես էլ չեղավ։ Մենք նշել էինք, որ բացի նրանից, որ պատերազմի կարիքների համար հանգանակված գումարը Հիմնադրամը փոխանցել է Կառավարությանը, այնուհետև այդ գումարներից կանխիկացումներ են եղել, օրինակ՝ 11 միլիոն դոլար, որը 4 հոգի տնօրինել են իբր պատերազմի կարիքների համար, իսկ հետագայում դրանք անհետացել են։
Ինչպես և նախորդ նյութում ասել էինք, այս թեմային վերաբերվող ուշագրավ տեղեկությունների է տիրապետում Դեժավյու ալիքը , որը մաս մաս կհրապարակենք, մինչև իրավապահները իրենք չսկսեն զբաղվել այս խայտառակ «պատերազմի ժամանակվա գործարարներով»։
Այսպես, պատերազմական թեժ օրերին կառավարության գաղտնի որոշմամբ շուրջ 1,2 դոլար է հատկացվել սաղավարտների(каска) և զրահաբաճկոնների(бронежилет) գնաման համար։ Սակայն գործարքը որոշվել է անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացվել և պահվել է Կառավարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Նիկոլ Փաշինյանի մերձավոր ևս մի քանի հոգու մոտ: Սաղավարտների և զրահաբաճկոնների գնում և մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել ավարտին հասցնել, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել: Գործարքը հետագայում էլի չիրականացվեց, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնաց Էդուարդ Աղաջանյանի և Փաշինյանի մերձավորների մոտ։
Դեժավյուն շուտով այլ տեղեկություններ ևս կհրապարակի Համահայկական Հիմնադրամից անհետացած գումարի հետքերով, քանի դեռ դատախազությունը կամ քննչական մարմինները իրենք չեն հետաքննել