01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքականապես էսկալացված Արցախ. «Փաստ»

Ինչպես և կանխատեսելի էր, Արցախում վերջին պատերազմից հետո առաջ եկած քաղաքական ակտիվությունը որոշակի անկում է ապրել։ Քաղաքական ուժերի կոնսուլտացիաների գործընթացը տապալվեց, ինչից հետո ակտիվ է միայն Վիտալի Բալասանյանին նախագահական ընտրություններում աջակցած «Արդարություն» կուսակցությունը, իսկ մյուս ուժերը լավագույն դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով ու հայտարարություններով, ուրիշ ոչինչ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի «նախաձեռնություն» էլ, որոնք կոշտ պայքար էին տանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ, մի մասը պաշտոններ ստացավ իշխանության տարբեր օղակներում, մի մասն էլ ակտիվությունը դադարեցրեց կամ ուղղակի թուլացրեց հետագա պայքարը՝ տարբեր բնույթի շահադիտական խոստումներով։

Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ակնհայտ է, որ երկրում առկա է մի կողմից՝ համընդհանուր անորոշություն, գումարած ոչ էֆեկտիվ ղեկավարում ու նախագահի նկատմամբ անվստահության մեծ աստիճան, մյուս կողմից՝ տապալված քաղաքական ուժեր և ակտիվիստներ։ Թվում է, թե իրավիճակը կշարունակվի այսպես մնալ, սակայն կա մեկ լուրջ խնդիր՝ կուտակված կրքեր, շատ դեպքերում իշխանության նկատմամբ թշնամական վերաբերմունք, որն ամեն պահի կարող է պայթել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ