20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անդրանիկ Քոչարյան-Սասուն Միքայելյան նոր տանդեմ է ձևավորվել․ «Հրապարակ»

Իշխանության խորհրդարանական ճամբարում գոյություն ունեցող թևերում ու ճակատներում նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ են նոր վերադասավորումներ։ Բացի այն, որ «Իմ քայլից» պոկվածները դարձել են առանձին «հանրապետություն», հատկապես «եռյակ միություն» է ձևավորվել Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի և Աննա Գրիգորյանի միջև, ովքեր վերջին շրջանում անգամ միասին են բուֆետ իջնում։ Նրանց հետ նախկին թիմակիցները գրեթե չեն շփվում կամ դա անում են բոլորից ծածուկ, որ թիմը ցնցումների մեջ չընկնի։

 

Մյուս երկու անջատվածները՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, ավելի զգուշավոր են, դեռ չեն այրել թիմի հետ բոլոր կամուրջները։ Սակայն խորացել է անվստահությունը փաշինյանականների, ավինյանականների, Արարատ Միրզոյանի կողմնակիցների ու սորոսականների միջև։ Բացի այդ, Անդրանիկ Քոչարյան-Սասուն Միքայելյան նոր տանդեմ է ձևավորվել, որոնց ինքնուրույն խաղը, որոշ տեղեկություններով, անհանգստություն է պատճառում նաև Նիկոլ Փաշինյանին»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ