23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2021

Սխալ է հայտարարել, որ այսօր վճռորոշ օր է, եւ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու. Վանեցյան

Սխալ է հայտարարել, որ այսօր վճռորոշ օր է, եւ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Նման բան տարածողները խանգարում են մեզ, որովհետեւ ձեւակերպում են սպասում ժողովրդի մեջ, որ սա վերջին հավաքն է, այսօր լուծվելու է […]

2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ. Սերժ Սարգսյան

«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր: 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այդ պատմական շրջադարձային իրադարձության օրը Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր»: […]

Հազարավոր քաղաքացիներ շարժվում են դեպի Ազատության հրապարակ

«Հայրենիքի փրկության շարժման»  նախաձեռնությամբ  քիչ հետո Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ «Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր օրի շարունակում է  գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։ Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարիր, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը […]

Փակ են քաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները

Այս պահին տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին մարդկանց սպասելի մեծ հոսքը կանխելու նպատակով, , իշխանությունները փակել են Կենդանաբանական այգուց, Մոնումենտից և առհասարակ դեպի քաղաքի կենտրոն իջնող բոլոր ճանապարհները։ Իսկ քաղաքաի տարբեր մասերում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։

Վարչապետի աթոռին թամբած ու երկիրը կապիտուլյացիայի ենթարկած Նիկոլը ձերբակալում է Կարեն Բեքարյանին. Արտակ Զաքարայան

ՀՀ  Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2012-17թթ պատիվ եմ ունեցել ընտրվել և ղեկավարել Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։   Հանձնաժողովի անդամ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Թևան Պողոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Վահան Բաբայանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Շահգելդյանը, Ալեքսանդր Արզումանյանը, բոլոր հնարավոր խորհրդարանական միջազգային հարթակներում պայքարում […]

Մեծ հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ուղիղ

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։ Ազատության հրապարակը բազմամարդ է։ Այսօրվա հանրահավաքին մասնակցելու կոչով ժողովրդին դիմել են քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք գործիչներ։ «Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր- օրի շարունակում է գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման […]

Կառավարության կայքում խմբագրվեց Փաշինյանի՝ աղմուկ հանած ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Կառավարության կայքում խմբագրվեց Փաշինյանի՝ աղմուկ հանած ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: Նշենք, որ ուղերձը չի տեղադրվել Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ հավանաբար հայհոյանքների տարափը կանխելու համար

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված