Հայ պաշտոնյաների՝ Ղարաբաղ կատարվող այցերը Ալիևին կատաղեցրել է
Հայ պաշտոնյաների՝ Ղարաբաղ կատարվող այցերին պետք է վերջ դրվի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020-ի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: «Նախազգուշացնում ենք, որ եթե կրկին նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանն ավելի կզղջա դրա համար», – սպառնացել է Ալիևը: