08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Եռակողմ հայտարարությունն անվտանգության հստակ երաշխիքների հարցը չլուծեց․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ։

Առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նույնիսկ այսքան ահռելի մարդկային և տարածքային կորուստների պայմաններում գլխավոր խնդիրներից մեկի՝ անվտանգության հստակ երաշխիքների հարցը չլուծեց, ավելին՝ այդ հարցերը տարբեր ժամանակային կտրվածքով առավել սուր բնույթ են կրելու»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ