Վարդան Այվազյանը ձերբակալվել է
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/12/22588EFF-8A38-4B4C-8FAF-1964A806FF51-300x220.png)
Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում: Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: