Տեսանյութ է շրջանառվում, որ թշնամին այսօրվա հարձակման արդյունքում Արցախի քաղաքացի է գերեվարել: Այս պահին տեղեկությունը պաշտոնապես ո՜չ հաստատվել է, ո՜չ՝ հերքվել:
168․am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն այս պահին կառավարական ամառանոցում հրատապ հավաք է կազմակերպել իր կուսակիցների հետ, որտեղ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ ՔՊ–ն ցանկանում է իր շարքերից որևէ մեկին ընտրել վարչապետի թեկնածու։ Թեկնածուները երկուսն են՝ Արարատ Միրզոյանը և Տիգրան Ավինյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տեքստը։
Հ1-ի նկարահանող շարժական տեխնիկան կառավարական առանձնատուն է տարվել։ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է նախապատրաստում: Ըստ Արամ Գաբրիելյանովի, Փաշինյանը կառավարական առանձնատանը «Քաղաքացիական պայամանագրի» անդամների հետ ընթացող խորհրդի նիստում հիստերիկ վիճակում է: «Տպավորություն է, որ նա հարբած է»,-գրել է Գաբրիելյանովը:
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՐՑԱԽԸ և լյումպեն-պրոլետարիատը Հիմնականում Հայաստանի և Արցախի լյումպեն-պրոլետարիատը (…սոցիալապես խոցելի խմբեր, գործազուրկներ, բողոքականներ, աղանդավորներ, կրթական ցածր ցենզ ունեցողներ, գրանտակեր ՀԿ -ներ, պատեհապաշտներ, միամիտ մոլորյալներ, գունավոր փոքրամասնություններ, հանցագործներ և այլն) նիկոլիզմը բերեցին իշխանության, որպեսզի հարուստներից, գործարարներից (…պայմանական անվանումը՝ թալանչիներ) խլի փողը և բաժանի […]
ԱԱԾ-ն տագնապ է հայտարարել. ԱԼՖԱ ջոկատն ուղարկվել է կառավարության շենքը պաշտպանելու. ԱՂԲՅՈւՐ Մինչ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժային համակարգը կենտրոնացրել է իր տունն ու աշխատավայրը պաշտպանելուն, թշնամին անարգել գրավում է Արցախի գյուղերը:
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ինչու է հայրենիքս ծախած սրիկան դեռ կենդանի եւ ինչու է մինչեւ հիմա վեր ընկել վարչապետի աթոռին․․․ Արցախում դեռ պատերազմ է, խաղաղությունը միֆ էր, ֆիկցիա, ֆեյք․․․ Ուրեմն, ի՞նչ է խոստացել էդ սրիկան կողմերին, որ դեռ թողնում են շնչի․․․անգամ իմ ամուր […]
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ սրանք են Հայաստանում իշխանության, Արցախն ու Հայաստանն ամեն օր նոր վտանգի տակ են լինելու»: