06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2020

Փախուստ պատասխանատվությունից․ Փաստ

Արցախում ի սկզբանե շատ վատ արձագանք ստացավ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հրաժարականը, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանով Արցախում հիացած են, այլ որովհետեւ հրաժարականն ընդունվեց որպես փախուստ պատասխանատվությունից։ Թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի շրջապատում խոսում են, որ Բաբայանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, նույնիսկ ավելի շատ, քան Արայիկ Հարությունյանը, որովհետեւ մեծ թվով հարցեր […]

Ոստիկանությունն այս պահին բերման է ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին

Ոստիկանությունն այս պահին բերման է ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։ Շուշան Պետրոսյանը տարվել է ոստիկանության կենտրոնի բաժին «Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ Սա բացարձակ ապօրինություն է»,-գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում: Պատճառն այն է, որ ընդդիմությունն օրըստօրե թեժացնում է պայքարի ձեւերը: Ու քանի որ դեռ իշխանությունը հանձնվելու որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է կոշտացնում անելիքները: Նշենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքները, որոնք փաստորեն չեն սահմանափակվելու միայն երթերով եւ հանրահավաքներով: «Երեքշաբթի` դեկտեմբերի […]

Գիշերվա աղոթք

Ընդունիր Տեր, իմ աղոթքը՝ սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը: Իմ միակ ապավենն ես Դու, Տե՜ր, և […]

Դուք մեզ հայրենիք եք պարտք, ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին. Դավիթ Շահնազարյանի կոչը ԱԱԾ-ին

«ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում մասնակցել ընդդիմության բոլոր միջոցառումներին, շարժումներին։ Կոչ եմ անում միանալ, որպեսզի կարողանանք ոչ միայն նրա վարչախմբին զրկել իշխանությունից, այլ նաեւ կարողանանք կանգնեցնել քաոսը, որովհետև դա հերթական ծրագիր է, նա փորձում է քաոս ստեղծել երկրում»։ Այս մասին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, ըստ էության կոչով դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին։ […]

«Սպայի պատվից ցածր է թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը». Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել

Արագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։ Նշենք, որ 20-ից ավելի ոստիկաններ հրապարակային հայտարարել են աշխատաքից ազատման մասին՝ չցանկանալով ծառայել այս իշխանություններին:

Գաղտնի պարգեւավճար են տվել

ԱԺ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ աշխատակազմին տրվել է պարգեւավճար։ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով»,- նշված է ԱԺ աշխատակազմի պարզաբանման մեջ։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին պարգեւավճար է տրվել՝ աշխատավարձի 100%-ի չափով: Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց՝ ԱԺ […]

ՌԴ ՊՆ-ն հերքել է Նիկոլ Փաշինյանի սուտը. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն մնացել շրջափակման մեջ

 «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ են մնացել նաև ռուս խաղաղապահները: Հիշեցնենք, որ նման հայտարարություն այսօր արել էր Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատություն» ռ|կ հետ զրույցում:

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց Էդուարդ Շարմազանովի ձերբակալության ոչ իրավաչափ լինելը

Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցելու ժամանակ, որին հաջորդեց երթը դեպի կառավարություն, ապա Ազգային ժողովի (ԱԺ)շենք, ձերբակալվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում ձերբակալել էին ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով, այն է`ռազմական դրության ժամանակ զանգվածային ցույցեր, երթեր կազմակերպել և անցկացնել: Նոյեմբերի 13-ին Երևանի ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված