10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փախուստ պատասխանատվությունից․ Փաստ

Արցախում ի սկզբանե շատ վատ արձագանք ստացավ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հրաժարականը, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանով Արցախում հիացած են, այլ որովհետեւ հրաժարականն ընդունվեց որպես փախուստ պատասխանատվությունից։

Թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի շրջապատում խոսում են, որ Բաբայանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, նույնիսկ ավելի շատ, քան Արայիկ Հարությունյանը, որովհետեւ մեծ թվով հարցեր ՀՀ-ից ուղիղ նրա հետ են խոսվել, պայմանավորվել, որոնց մի մասին նույնիսկ Ա.Հարությունյանը չի տիրապետել։

Արցախյան թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բաբայանը փորձում է Արցախի տարբեր կարող ուժերի, դեմքերի հետ կապի դուրս գալ՝ պահպանելու ազդեցությունը ներքաղաքական գործընթացներում, սակայն հատկապես պատերազմական գործողություններից հետո նրա նկատմամբ վստահությունն էլ ավելի մեծ նահանջ է ունեցել՝ նրան զրկելով Արցախում «տեղավորվելու» նոր հնարավորությունից։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ