Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։ Տերը՝ Աստված, կանչեց Ադամին ու ասաց նրան. «Որտե՞ղ ես» (Ծննդ. 3.8-9)
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18-30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է` այժմ ձերբակալման որոշում է կայացվում: […]
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է․ «Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Շնորհակալ եմ դատավոր Զ. Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար: Հ.Գ. Պարզաբանեմ, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ մեր կողմից ներկայացվել էր […]
Մեր գործը հիմա քննադատելը չէ, որովհետև թե՛ Հայրենիքի, թե՛ մարդկանց հանդեպ ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում, քան պարզապես քննադատելն ու բողոքելը: Կարո՞ղ ենք ինչ որ բան փոխել, ուրեմն անե՛նք սիրով ու ազնվորեն։ Չունենք այդքան ժամանակ, որ վատնենք այն ոչինչ չանողներին քննադատելու համար։ Հիմա մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում, բացի զրպարտելուց ու […]
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում տղան պատերազմի անհետ կորածների թվում է, բեմից Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, թե ինչ էր ասում նրան իր տատը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Իսագուլյանը […]
24news.am
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտնել է, թե իրեն հրավիրել են ինչ-որ գործով հարցաքննելու, սակայն չեն մանրամասնել: «Կարծում եմ՝ հայտնի 5 միլիարդի հետ կապված: Վերջին շրջանում ինձ միշտ երևի թե իրենց կարծիքով պատահական, բայց իրականում միտումնավոր կանչում են այն ժամերին, երբ […]