Այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր»: Ըստ ոստիկանության՝ կա 35 բերման ենթարկված։ Քիչ առաջ ոստիկանները Մաշտոց պողոտայից բերման ենթարկեցին այս տղերքին։ Նիկոլ նրանք են քեզ քշելու… գրում է Գեղամ Մանուկյանը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի։ Ռուսաստանը դարձել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը,Թուրքիան ու Ադրբեջանը՝սպառնալիքը,իսկ Հայաատանի հողատու իշխանությունը՝ «փուռը տվողն» ու անմեղսունակ դիտորդը»։
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեւանի կենտրոնում այս պահին տեղի է ունենում սարսափելին՝ հայ ոստիկանները/երեւի նախ պետք է պարզել, դրանք միայն ոստիկան են, թե ինչ-որ հաստավզի ախռանա եւ կա այդտեղ/,անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, պատերազմին մասնակցած տղաների, որդեկորույս մայրերի եւ հայրերի նկատմամբ․․Այս խայտառակությանը պետք է վերջ տալ, […]
Նիկոլ Փաշինյանը անգամ քնելուց պիտի հասկանա, ականջին օղ լինի, որ ինքն ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը 8-օրյա հացադուլն այսօր դադարեցրեց։ «Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը եւ ամենակարեւորը՝ հայրենիքը։ Ինքն ամեն վայրկյան հայրենիքից մի […]
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող զինվորականներից մեկը լրագրողներին ասաց, որ պատերազմի առաջին օրվանից ՀՅԴ վաշտի շարքերում մեկնել է առաջնագիծ։ «Եղել ենք ամենաթեժ կետերում՝ սկզբում Մատաղիսում, ապա՝ Եղնիկներում։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը։ Մենք մեզ դավաճանված ու խոցված ենք զգում», – ասաց նա։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հավաստիացումները, որ բանակում […]
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել է հայերին տալ Մարսել քաղաքը: Նա դա հիշեցրել է ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն: Այդ կերպ, Ադրբեջանի ղեկավարն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը և ադրբեջանական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու պահանջին: […]
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մասնավորապես, քաղաքացիները ակցիա են իրականացրել Գյումրիում «իմքայլական» Կարեն Սարուխանյանի տան բակում, որի ժամանակ նրանց ձեռքին եղել են պաստառներ. «Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես»: