03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 31, 2020

2020թ․ ես կորցրեցի ինձ համար ամենաթանկը՝ ՀՀ-ն և նրա ժողովրդին․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «2020․ ԿՈՐՈւՍՏՆԵՐԻ ՏԱՐԻ Ավարտվում է 2020 թվականը։ Այն ինձ համար կորուստների տարի էր։ Այդ տարվա ընթացքում ես կորցրեցի ամենաթանկը՝ իմ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ապիկար սրիկան, դավաճանաբար թշնամուն հանձնեց ոչ միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հողային տարածքները, այլև հազարավոր երիտասարդ կյանքեր, ժողովրդի արժանապատվությունն ու ապրելու կարողությունը։ Արժեզրկվեց մեր ապրած կյանքը, մեր վաստակած […]

Առանձնահատուկ դրսևորվեց մեր երկրների դաշնակցային հարաբերությունների անայլընտրանք լինելը․ ՌԴ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձով շնորհավորել է հայ և ռուս ժողովուրդների ամանորը: Տեսաուղերձում մասնավորապես ասվում է.  «Սիրելի բարեկամներ, Ավարտին է մոտենում 2020 թվականը, որը բոլորիս համար դարձել է լուրջ փորձությունների տարի: Կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր […]

Սմբատ Գրիգորյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակզմը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– […]

Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել, վստահ եմ՝ կարող ենք վերածնվել նորից․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել, որում ասվում է․ «Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։ Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։ Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել։ Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից։ […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, մահվան՝ 21

Հայաստանում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159 409 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 593903 վերջին մեկ օրում` 2855 նոր թեստավորում:   Այս պահին բուժվում է 13101 պացիենտ. մեկ […]

ՃՈ-ն հորդորում է Ամանորի օրերին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: «Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով: Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»,– ասվում է ՃՈ տարածած հաղորդագրությունում:

Անհայտ անձինք վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի մեքենան

Անհայտ անձինք վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրելէ, որ կոտրել են ավտոմեքենայի հետևի ապակին։

Սև Նոր տարի կբերեմ գլխներիդ․ թուրքերից մարդ կա՝ ձեզնից շատ է մտածում մեր երեխեքի մասին. անհետ կորածի հարազատ

Արսեն Ղուկասյանը, ով Արցախում որոնում է եղբոր որդուն, ֆեյսբուքյան ուղերձում ասել է․ «Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաեւ մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան։   Մեզ սկզբից ասացին, որ Կարմիր խաչն է որոշել մինչեւ հունվարի 8-ը չաշխատել։ Որոշվեց, որ եթե չաշխատեն, կփորձենք […]

Զոհրաբյանի հեռացումը պաշտոնից՝ իշխանության ճնշումն է ընդդիմության վրա․ ՌԴ ԿԿՄ

Կոմունիստական կուսակցությունների միություն – ՍՄԿԿ-ն տագնապով հետեւում է Հայաստանում ներքաղաքական դիմակայության զարգացմանը: Միութենական կուսակցությունների հետ միասին մենք եղբայրական հայ ժողովրդին ցանկանում ենք շուտափույթ վերադարձ ստեղծագործական գործունեության` հանուն Հայրենիքի բարօրության, որի հիմքը դրվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղարար նախաձեռնությունների շնորհիվ: Հանրապետության իշխանությունների ճնշումը իրենց քննադատողների եւ հակառակորդների վրա չի նպաստում կառուցողական երկխոսությանն ու քաղաքական ճգնաժամից երկրի դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված