22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սև Նոր տարի կբերեմ գլխներիդ․ թուրքերից մարդ կա՝ ձեզնից շատ է մտածում մեր երեխեքի մասին. անհետ կորածի հարազատ

Արսեն Ղուկասյանը, ով Արցախում որոնում է եղբոր որդուն, ֆեյսբուքյան ուղերձում ասել է․

«Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաեւ մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան։  

Մեզ սկզբից ասացին, որ Կարմիր խաչն է որոշել մինչեւ հունվարի 8-ը չաշխատել։ Որոշվեց, որ եթե չաշխատեն, կփորձենք առանց Կարմիր խաչի էլ աշխատանքներ կատարել։ Չնայած դա կարող է խոչընդոտներ հարուցել։ Այսօր եւս խոչընդոտներ են եղել երեկվա խոստացված 5 ուղղության փոխարեն այսօր 1 ուղղությամբ են աշխատել։

Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաեւ մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան։ Այսինքն, մարդիկ պետք է այստեղ մինչեւ ամսի 10-11-ը նստեն, սպասեն, մինչեւ պարոնայք էլի որոշեն շարունակել որոնողական աշխատանքները։

Բացի այդ, այսօր իմացա, որ մեր ծնողներից մեկը խնդրել է, որ վարչապետը ընդունի ծնողներին, որ էլի հարցեր կան քննարկելու։ Պատասխան է հնչել, որ հիմա վարչապետը չի կարող ընդունել, զբաղված է Ամանորյա ուղերձով։ Գժվե՞լ եք ընդհանրապես, ձեր ուղեղը ընդհանրապես «զադնի» եք դրե՞լ, ի՞նչ նոր տարվա ուղերձ, այս երեխեքի հարցը ձեր նոր տարվա ուղերձից կարեւո՞ր է։ Ես գիտեի, որ ձեր մտածելու «դիոդը» չի միանում, բայց որ ընդհանրապես այդ «դիոդը» չկա, համոզվեցի։ Ինչքա՞ն եք շարունակելու ձեզ այսպես պահել, վերջը ուզում եք իսկապե՞ս այս ծնողներին սարքել հանցագործ։ Հեսա կգամ Երեւան, սեւ նոր տարի կբերեմ գլխներիդ։ Մեր երեխեքը քանի ամիս է՝ չկան, օրական թուրքերը նոր վիդեոներ են գցում, որ երեխեքին այնտեղ կոտորում են, դուք այսօր մտածում եք նոր տարվա մասի՞ն։ Այս տեմպերով դուք ձեր նպատակին կհասնեք, սեւ նոր տարի կբերեմ գլխներիդ, շատ երկար կհիշեք այս նոր տարին»,-ասել է նա։

Նրա խոսքով առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը անմիջապես պատասխանում էր, հիմա չի էլ բարեհաճում պատասխանել։

«Մոռացե՞լ ես, որ ժողովրդի ձեռքից ՊՆ-ի դիմաց այն արտահայտությանդ համար մազապուրծ եղար, որ ասացիր՝ վարչապետն ինձ ուղարկել է, որ տեղեկանամ՝ ինչի մասին է խոսքը, գնամ, զեկուցեմ։ Ես քեզ ասեցի՝ հասկանո՞ւմ ես՝ ինչ ես խոսում, այսինքն քանի ամիս անցել է, վարչապետը տեղյակ չի, քեզ ուղարկել է, որ ինֆորմացվեց, գնաս նրան զեկուցես՝ ինչումն է մեր պահա՞նջը։ Պետք է այնտեղ մի փոքր կայծ լիներ, որ ծնողները քեզ այնտեղ ծվատեին, դա՞ էր ուզածդ։ Կամ ո՞վ է ուզում քո ուղերձը լսել, պարոն վարչապետ։ Ի՞նչ ուղերձ պետք է անես այս ժողովրդին այսօր, ասես՝ երեխեքը այնտեղ կոտորվում են, ես այստեղ նոր տարի եմ անո՞ւմ։ ․․․ թուրքերից մարդ կա՝ ձեզնից ավելի շատ է մտածում մեր երեխեքի մասին»,-ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ