Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ վաղ առավոտից ծաղկեպսակ է տեղադրվել։ Սա մինչ այժմ հուշապատի մոտ տեղադրված միակ ծաղկեպսակն է։
Ըստ ոստիկանության տվյալների, Փաշինյանի գլխավորած երթին մասնակցում է 2000-2500 մարդ. կենրոնացված է ողջ պետական ապարատը:
«ԱրմՆյուզ» հ/ը
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նայում եմ հրապարակի տարբեր անկյուններում հավաքված են պետական հիմնարկների աշխատակիցներ։ Խումբ-խումբ։ Թաղապետարանի աշխատակիցները մի տեղ են, ԱԻՆ աշխատակիցները՝ մեկ այլ տեղ ու այդպես շարունակ։ Խղճուկ տեսարան է։ Հարգելի քաղաքացիներ, դուք դեռ կարող եք խուսափել այդ խայտառակությունից։ Բոլորիդ գիտենք և ճանաչում ենք։ Հենց շարք մտնեք, ցույց ենք տալու […]
Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը: Այս մասին կոչ է հղել Կանադահայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը։ Նրա կոչում, մասնավորապես, նշվում է. «Կանադահայոց Թեմի Առաջնորդի Կոչը Հայաստան Աշխարհն ամիսներ ի վեր ապրում է իր ժամանակակից պատմության ամենադաժան և տխուր շրջաններից […]
ՀՐԱՏԱՊ. Հանրապետության Հրապարակ այս պահին մարդիկ են բերում քրեական հեղինակություններ, նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանները: Կադրում երևում է 777 SN 77 պետհամարանիշով Camry մակնիշի մեքենան, որը պատկանում է Բանդուրյաններին:
ՀՐԱՏԱՊ. ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է հավաքվել Պարոնյան թատրոնի մոտ: Լուսանկարում 1-ը Մկրտչյան Արսենն է՝ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալը, 2-ը՝ Գևորգյան Արմենը ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետը, որոնք համակարգում ենք մարդկանց երթի տանելու պրոցեսը: