22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2020

Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մի խումբ մասնակիցների

Հանրապետության հրապարակում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցի ակցիա են իրականացնում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի խումբ մասնակիցների։ Բերման ենթարկվեցին նաև մոտոերթ իրականացնող Արման Սաղաթելյանը և Նարեկ Մալյանը։

Հեսա մանե-արծրուն դուետը կհայտարարի՝ նեղվելու կարիք չկա. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս դավաճան վիժվածքների լկտիությունը էնքան անսահման ա, որ հեսա մանե-արծրուն դուետը կհայտարարի՝ նեղվելու կարիք չկա։ Բաքվում թուրքերը զվարճանում էին նախկինների ձեռք բերած զենք զինամթերքի վրա»։

«10 հոգի էին, մի մասն էլ Սպիտակի բնակիչներ չէին». Սպիտակի քաղաքապետը՝ իր դեմ կազմակերպված ակցիայի մասին

Մոտ 10 քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գնացել են Սպիտակի քաղաքապետարան եւ պահանջել քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ինքը՝ Գագիկ Սահակյանը։ Նշենք՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։  Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ իր հրաժարականի պահանջը պայմանավորված է Փաշինյանի հրաժարականի մասին արված […]

Դուք դավաճանել եք մեր հայրենիքը․ բողոքի ակցիա՝ «Իմ քայլը»–ի պատգամավոր Հայկ Գևորգյանի տան բակում (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի տամ բակում՝ նրան մեղադրելով նրանում, որ ոչինչ չի անում Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածներին վերադարձնելու համար։ «Հայկ Գևորգյան, դուք դավաճանել եք մեր հայրենիքը: Մեր ընկերներն ու եղբայրները անհետ կորած են, ոչ մի քայլ չեք ձեռնարկում»,– Mediaport-ի տելեգրամյան ալիքը մեջբերում է […]

Աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել․ ոստիկանության աշխատակից

Հարգելի գործընկերներ. Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։ Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն […]

Հանդուրժելով նիկոլիզմը՝ ակամայից «այո» եք ասում Արցախի կորստին ու նվաստացուցիչ կապիտուլյացիային. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Հեղափոխություն» կոչվածի կործանարար հետեւանքները։   Երբ ասում էի 2018-ի «հեղափոխություն» կոչվածը չարիք է լինելու Հայաստանի համար՝ «դմբ-դմբ-հու» էիք անում ու հայրենիք ազատագրողներին «մերժում»։   Հողատուի «հեղափոխության» կործանարար հետեւանքները Արցախի մեծ մասի հանձնումն էր, 5.000 նահատակները, 10.000-ից ավել վիրավորները, բազմաթիվ գերիներն ու անհետ կորածները […]

Մնում է Նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է. Սենոր Հասրաթյան

ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցույցեր, հացադուլ, հանրային բողոքի տարբեր այլ դրսևորումներ… Եվ այս ամենի պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ վերջինն անդրդվելի է, ասել է թե խուլ և կույր… Խուլ՝ իր հասցեին հնչող դժգոհությունների և կույր այն ամենի հանդեպ, որ Երևանի փողոցներում կատարվում են օրեր շարունակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված