23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մնում է Նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է. Սենոր Հասրաթյան

ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցույցեր, հացադուլ, հանրային բողոքի տարբեր այլ դրսևորումներ… Եվ այս ամենի պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ վերջինն անդրդվելի է, ասել է թե խուլ և կույր… Խուլ՝ իր հասցեին հնչող դժգոհությունների և կույր այն ամենի հանդեպ, որ Երևանի փողոցներում կատարվում են օրեր շարունակ: Նա «ոչ լսում» և «ոչ էլ տեսնում» է այն ամենն ու ամենքին, ինչ սիրում էր լսելի ու տեսանելի դարձնել նախկին իշխանություններին, երբ ընդդիմություն էր: Այսօր ինքն է դարձել այն թիրախը, որին տարիներ շարունակ հարվածում էր… Հարվածում էր հիմնականում պատվերով՝ իր ու իր նմանների հետևից տանելով իրականությունից անտեղյակ ամբոխին:

Իսկ այդ ամբոխը սիրում էր լսել նրան և կուրորեն գնալ «փրկիչի» հետևից՝ համոզված լինելով, որ նա երկրին բերելու է արդարություն և արժանապատիվ ապրելու մարդկային իրավունք: Ոգևորության ալիքը գնալով՝ տարածվում էր ողջ երկրով մեկ և մարդկանց մի հսկայական շերտ դառնում էր «հեղափոխական»: Նրանք միայն լսում էին «փրկիչին» և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման ու հրահանգ, անգամ ջարդել ու փշրել հանրային ու պետական նշանակության հիմնարկների դռները, փակել միջպետական ճանապարհները, հարձակվել կառավարության և խորհրդարանի վրա և այդպիսով կաթվածահար անել երկրի բնականոն կենսագործունեությունը… Հենց այդպես էլ՝ «ԹԱՎՇՅԱ հեղափոխությամբ», իշխանությունը դարձավ Նիկոլինը ու նա սկսեց քաջնազարավարի առաջնորդել երկիրը…

 

Երկուսուկես տարի շարունակ զոմբիացած մասսաները լսելով ու հավատալով «առաջնորդի» խոստումներին՝ կատարում էին այն ամենը, ինչ իր ֆեյսբուկյան լայվերով մատուցում էր նա… Բայց անվերջ այդպես շարունակել հնարավոր չէր, քանի որ ինչ-որ պահի պետք է հայտնվեր ճշմարտությունը… Իսկ այն հայտնվեց պատերազմի տեսքով… Արդյունքում երկիրն ու ժողովուրդը կորցրին այն, ինչ ձեռք էին բերել արյամբ ու տարիների անդուլ մաքառումների գնով… Կորցրինք, գրեթե, ողջ Արցախը, ապաշնորհ կառավարման արդյունքում զոհաբերվեց շուրջ 5000 հայորդիների կյանք, հազարավորները վիրավորվեցին, տասնյակներով գերեվարվեցին… Եվ, որ պակաս ցավալի չէր, հայը, թեկուզ ժամանակավոր, բայց դադարեց աշխարհին նայել հպարտ հայացքով… Նիկոլի հորջորջած «հպարտ» քաղաքացին այլևս այն չէ…

Այսօր հայը նորից դուրս է եկել փողոց… Դուրս է եկել՝ վերադարձնելու իր կորսված հպարտությունն ու Երկիրը նորեն տանելու բնականոն հունով: Բայց, անգամ այս օրհասական պահին, Նիկոլը շարունակում է մնալ նիկոլ… Նիկոլը խուլ է և կույր… Մնում է նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է… Իսկ գլխավոր հեռացնողը պիտի լինի ժողովրդի այն հատվածը, որին նա խաբել ու տարել է «թավշյա հեղափոխության»: Հակառակ դեպքում մենք ոչ միայն չենք կարողանալու վերականգնել մեր ազգայինն հպարտությունը, այլև շարունակելու ենք կորցնել և ապրել գլխիկոր… Ընտրությունը քոնն է, խաբված ժողովուրդ»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ