22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2020

Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար, հայտնում են ՍԱՏՄ-ից։ Այսպես. Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի […]

Բագրատ սրբազանն օրհնում է զինվորներին, երգում նրանց համար /տեսանյութ/

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․

Արևելյան հատվածում հակառակորդը հետ է շպրտվել՝ մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ. ՊԲ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում զրահապատ մեքենաների կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ, հայտնում են Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

Արցախը որևէ ապագա չի ունեցել ու չունի Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար

Այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ գերակայություն. Արցախը որևէ ապագա չունի Ադրբեջանի կազմում, չի ունեցել ու չունի, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, դա չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա որևէ հայ, որը կարող է համակերպվել որևէ մտքի հետ՝ […]

Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք», – ասաց նախարարը։ Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի