23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Սամվել Բաբայանը դեռ չի գիտակցել իր զբաղեցրած պաշտոնի կարևորությունը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երեկ լսեցի Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա գրանցեց աննախադեպ հաջողություն՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում անել հնարավորինս մեծաթիվ սխալ և վիճահարույց պնդումներ: Երբ պարոն Բաբայանը Հայաստանում զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, իր հարցազրույցներում տեղ գտնող բազմաթիվ սխալները մի տեղ հանդուրժելի էին, քանզի ոչ մի քաղաքական գործիչ […]

Այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. Սահրատ Պետրոսյան

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գույքահարկի բարձրացման քննարկումներին: Նա մասնավորապես նշել է, որ այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. շարժական գույքի համար՝ շատ ավելին, քան անշարժի համար, բնակելի տան համար գրեթե նույնքան՝ ինչքան առանձնատան համար, նորակառույցի ու պանելայինի համար՝ գրեթե նույն տրամաբանությամբ, և այլն։ Գրառումը՝ […]

Այս Կառավարությունը պարտվել է համաճարակի դեմ սկզբունքային պայքարում. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է իշխանության կողմից առաջ քաշված թեզին, թե համավարակի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է գիտակցված «լոքդաուն»՝ պարտադրվածի փոխարեն: Արմեն Գևորգյանը նշում է, որ այս Կառավարությունը պարտվել է համաճարակի դեմ սկզբունքային պայքարում, և մեզ անհրաժեշտ է մտածող, գիտակից Կառավարություն: Նա նաև նշում է, որ Կառավարությունը […]

Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը. Ստեփան Դանիելյան

Սեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայաստանի “հեղափոխությունից” ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը։ Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում, վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։ Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ […]

Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին անխնա ձևով է քշում. Միհրան Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի կոճակ սեղմողներից Հովհաննիսյան Հովհաննեսին երկու օր էր պետք, որ Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասը մարսի ու սկսի հնարավորինս տափակ մտքեր հայտնել` իբր թե պատասխանում է, իբր թե արձագանքում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ «Պատկերացնու՞մ եք, թե ինչ անխնա ձևով է քշում Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին: […]

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Առաջին Հանրապետության կին պատգամավորի ծոռնուհին է. մանրամասներ

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը դաշնակցական ռազմական–քաղաքական գործիչ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության դաշնակցական պատգամավորներից Պերճուհի Պարտիզպանյանի ծոռնուհին է։ Նրա նախապապը՝ Սարգիս Բարսեղյանը, կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում,  ապա մեկնել  Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։ Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել […]

Գույքահարկի բարձրացումը նույնիսկ ուշացած է, այս ռեֆորմը պետք է և կարող էինք շուտ անել. իշխանական պատգամավոր

Գույքահարկը ոչ թե մարդու, այլ նրա ունեցվածքի՝ կոնկրետ գույքի վրա դրված հարկ է, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: «Իհարկե, կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք, գույքահարկ վճարելու հետ կապված, կարող են խնդիրներ ունենալ, բայց ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին, այնումենայնիվ, իրավունք ունի հավաքագրվելիք գույքահարկի 10 […]

Խանութից կանացի պարագա էի առնում, ոստիկանները հետեւս էին, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք. Ն. Զոհրաբյան

Միանշանակ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի փորձեն նրա դեմ ճնշումներ գործադրելով ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որովհետեւ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ կորոնավիրուսի այս պայմաններում ռիսկային տարիքային […]

Ինչո՞ւ կորոնավարակի տարածումը Հայաստանում մասշտաբային եղավ. Երվանդ Բոզոյան

Այսօրվա կորոնավարակի տարածման ցուցանիշները Հայաստանում ապշեցնում են իրենց ծավալներով: Դատե՛ք ինքներդ, հունիսի վերջին 1 մլն մարդու հաշվարկով վարակի տարածման ցուցանիշներով Հայաստանը գերազանցել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Այսպես, հունիսի 28–ի դրությամբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 8317: Մինչդեռ, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը 232 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 35 անգամ: Ադրբեջանի ցուցանիշը 1620 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված