Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը. Ստեփան Դանիելյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/06/3a5420409771c9994129074ad906e422_M.jpg)
Սեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի “հեղափոխությունից” ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը։
Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում, վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։
Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար, իրենց “հեղափոխականների” պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։
Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել. “դուք է՞լ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական նիկոլ”։
Աշնանը Վրաստանում ընտրություններ են ու գործող կառավարությանը, հաղթելու համար, ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնել իրենց լրահոսը ու աշնանը սպասել վրացիների պատասխանին։