26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Ոստիկանությանը դիմազրկած իշխանություն ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել. Արփինե Հովհաննիսյան

Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է։ Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննսիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է.  «Հասկանում եմ, որ ձեզնից հոդաբաշխ բացատրություն ստանալը անշնորհակալ գործ է։ Բայց, այնուամենայնիվ, ոստիկանությանը դիմազրկած դիմակամոլ իշխանության ներկայացուցիչնե՜ր ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու՞ եք բոլոր […]

Բերման ենթարկվածներին աջակցելու նպատակով հավաքվածներին բերման ենթարկեցին

Ոստիկանները քիչ առաջ ոստիկանության բաժնի մոտից բերման ենթարկեցին այնտեղ հավաքված հասարակական քաղաքական մի շարք գործիչների՝ այդ թվում Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին։ Ոստիկանները բարձրախոսով նախ երեք րոպե ժամանակ տվեցին հավաքվածներին, որպեսզի դադադարեցնեն ակցիան, հավաքվածները հրաժարվեցին հեռանալ, ինչից հետո ոստիկանները սկսեցին հավաքվածներին բերման ենթարկել։ Նշենք, որ ոստիկանության մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել այն բանից հետո, […]

«Նիկոլը ժողովրդի առողջության համար չէ աշխատում, նրա թեթեւ ձեռքով երկիրս վերածվեց Պետրիի բաժակի». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր եւ գիտափորձ, ապացուցելու համար որ արտակարգ դրության կիրառվող գործիքակազմը կապ չունի վիրուսի հետ։ Նիկոլը ժողովրդի առողջության համար չէ աշխատում, նրա թեթեւ ձեռքով երկիրս վերածվեց Պետրիի բաժակի։ Հիմա նա պայքարում է բացառապես իր իշխանությունը ճանկերով պահելու […]

«Նիկոլ Փաշինյանին չեն հասցնում զեկուցել, որ այստեղ մարդիկ են հավաքված՝ բերման ենթարկե՞նք, թե՞ ոչ». Հայկ Մամիջանյան

«Մի հատ, խնդրում եմ, նայեք ձեր շուրջը: ԱԺ-ի դիմաց կանգնած էր մի քանի հոգի: Ոստիկանական գործողության արդյունքում այստեղ հավաքված են մի քանի տասնյակ մարդիկ: Եվ կարծես մեզ ոչ ոք չի խնդրում սոցիալական հեռավորություն պահել, չնայած մենք պահում ենք: Գիտե՞ք պատճառը որն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է, և իրեն չեն հասցնում զեկուցել, […]

Ռուբեն Մելիքյանն ազատ արձակվեց. նա գնում է օգնելու մյուս բերման ենթարկվածներին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից ազատ արձակվեց։ Նա ասաց, որ այս պահին գնալու է ոստիկանության այլ բաժիններ՝ որպես իրավապաշտպան օգնելու մյուս բերման ենթարկվածներին։ «Սա ապօրինի է, սա անհամաչափ ուժի կիրառում է, այսպես չի կարելի», – ասաց նա Մելիքյանը նշեց, որ ոստիկանությունում առգրավել են իր ձեռքի պաստառը, կիրականացվի վարույթ։  

Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունն ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին․ Ղազինյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։ «Արտակարգ դրության երկարաձգումը ոչ մի կապ չունի համաճարակի հետ, և դրա միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է։ Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը, ամբողջությամբ […]

ԱԺ-ն քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը․ ուղիղ

Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ կապված արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման հետ: Նշենք, որ այսօր կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել արտակարգ դրությունը երկարաձգել 30 օրով՝ մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17-ը: Այդ որոշումը պետք է քննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի […]

Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, քիչ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածները 4-ն են՝ Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ համբարձումյանը, Արմեն Գալստյանը։ Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ևս միացել էր ակցիային, մինչև ոստիկանների ժամանելը գնացել էր արդեն, իսկ այնտեղ […]

«Իմ քայլը» Հայաստանում համաճարակի տարածման մեղքը գցում է նախկինների վրա. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Նախկին համակարգեր» Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկստանում համաճարակի կանխարգելում. «Իմ քայլը» Հայաստանում համաճարակի տարածման մեղքը գցում է նախկինների վրա Ռուսական «Ազատություն» (Эхо Кавкаа բաժին) ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին թե ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսի համաճարակը կանխվել, իսկ Հայաստանում խորացել, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը պատասխանում է. «Պատճառն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի